Միջազգային

Պուտինին կարատեի 8-րդ դան է շնորհվել

Կեկուսին-կան  կարատե-դո միջազգային կազմակերպության միջազգային կոմիտեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհել է ութերորդ դան,- հաղորդում է lenta.ru-ն: Ինչպես հայտնել են կազմակերպությունից, պաշտոնական  նամակն ուղարկվել է Կեկուսին-կան միջազգային կազմակերպության նախագահ Խացուո Ռոյամայի կողմից:

Ճապոնիայի չեմպիոն Ռոյաման բազմիցս եղել է Մոսկվայում: 2001 թ. Ռոյաման Վլադիմիր Պուտինին շնորհել է Կեկուսին-կանի հինգերորդ դան, 2009 թվականին`յոթերորդ դան: Հինգ տարի անց Պուտինին շնորհվել է վարպետության ևս մեկ աստիճան:

Կարատեի Ճապոնիայի վարպետների՝ Պուտինի հանդեպ նման ուշադրությունը պատահական չէ: Պուտինն անձամբ է զբաղվում արևելյան մարտարվեստով եւ ամեն ինչ անում է դրանց տարածման համար: ՌԴ նախագահը սամբոյով ու ձյուդոյով զբաղվել է 11 տարեկանից:  Նա սպորտի վարպետ է, 2006 թ.-ին դարձել է ձյուդոյի Եվրոպական Միության պատվավոր  նախագահ:

pic_dc3ba7f5f7296149a440683569d16b5b

Back to top button