Պենտագոնը 500 գաղտնի գործակալներ կուղարկի արտերկիր. Washington Post

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ծրագրում է արտերկիր ուղարկել 500 աշխատակիցների, որոնք գաղտնի աշխատանքներ են կատարելու,- գրում է Washington Post-ը:
Ավելի վաղ ծրագրավորվում էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզության վարչությունը պետք է ուսուցում իրականացներ ու արտերկիր ուղարկեր շուրջ 1000 աշխատակիցների:
Ենթադրվում էր, որ նրանք կաշխատեն ԿՀՎ-ի ու հակաահաբեկչական առաքելության կազմում ԱՄՆ հատուկ ուժերի հրամանատարության հետ, որոնց խնդիրն է կայանում ազգային անվտանգության ապահովումը: Սակայն Գաղտնի պաշտպանության ծառայություն ստեղծելու մասին հայտարարությունից հետո ծրագրերը վերանայվել են:
Համաձայն հայտարարված տվյալների` գաղտնի աշխատանքներ իրականացնող աշխատակիցների թիվը կկազմի 500 մարդ, իսկ նրանց գլխավոր խնդիրը կլինի Պենտագոնի համար տեղեկատվության հավաքագրումը:
Ինչպես հրատարակչությանը հայտնել է աղբյուրներից մեկը, ծառայության ներկայացուցիչները կմեկնեն «աշխարհի ամենաբարդ շրջաններ»` ներառյալ Մերձավոր Արևելք, որտեղ գործում են Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորումն ու «Իսլամական պետությունը»: Նոր գործակալների ջանքերն ուղղված կլինեն «պաշտպանության նախարարության կարիքներին»:
2012 թ. Պենտագոնը հայտարարեց իր հետախուզական ծառայության լուծարման ու նոր ստորաբաժանման` ՊՆ գաղտնի ծառայության ստեղծման մասին: Գաղտնի ծառայությունը պետք է ԱՄՆ համար առանձնակի կարևորություն ներկայացնող ուղղություններով հետախուզական օպերացիաներ իրականացնի: Ինչպես նշում է Washington Post-ը, ի տարբերություն ԿՀՎ-ի` ստորաբաժանումը գաղտնի օպերացիաներ իրականացնելու լիազորություններ չունի ու աշխատում է պաշտպանության նախարարության ղեկավարությամբ: