ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Հետաքրքիր փաստեր կատուների մասին

Կատուների մասին կան բազմաթիվ հետաքրքիր փաստեր, որոնք կարդալով՝ դուք կզարմանաք, թե կատուները որքան անկրկնելի կենդանիներ են: Կատուների կյանքից հետաքրքիր փաստերը կարող են կապված լինել ցեղատեսակի ֆիզիոլոգիական առանձնահատկությունների, դրանց զարգացման պատմության, որոշ ազգությունների մշակութային ավանդույթների հետ:

• Յուրաքանչյուր կատու քթի վրա եզակի պատկեր ունի: Այն նույնքան անհատական է, ինչպես մարդու մատնահետքերը:
• Ըստ «American Demographics» ամսագրի տվյալների՝ Ամերիկայում հաշվվում են ավելի քան 68 միլիոն կատու, նրանք ամեն ժամ հորանջում են 200 մլն. անգամ:
• Կան երկրներ, որտեղ ընտանի կատուն ընտանիքում բացառություն է համարվում, օրինակ՝ Գաբոն, Պերու: Իսկ ուրիշ երկրներում, ինչպիսիք են Ավստրալիան, գրեթե յուրաքանչյուր ընտանիքում կատուներ են ապրում, ըստ էության, գրեթե ամեն բնակչին մի կատու է հասնում:
• Կատվի սիրտը մեկ րոպեում կատարում է մոտ 110-140 զարկ, ստացվում է, որ այն 2 անգամ ավելի արագ է խփում, քան մարդու սիրտը:
• Ամենափոքր կատուն համարվում է սինգապուրյան կատուն, տվյալ ցեղատեսակի արու կատուն կշռում է մոտ երեք կիլոգրամ, իսկ էգ կատուն ոչ ավելի, քան երկու կիլոգրամ:
• Իսկ կատվազգիների ամենամեծ ներկայացուցիչը վագրն է, նրա քաշը 300 կիլոգրամի է հասնում:
• Որոշ երկրներում կատուները թոշակ են ստանում: Օրինակ Ավստրիայում կատվին, ով հսկում է հացահատիկի պահեստը, կենսաթոշակ է հասնում: Միայն արժե նշել, որ դա ոչ թե դրամական արտահայտությամբ, այլ մթերային, այսինքն՝ միս, արգանակ, կաթ:

• Ընտանի եւ վայրի կատուների տարբերությունն այն է, որ քայլելիս ընտանի կատվի պոչը գրեթե միշտ ուղղահայաց դիրքում է գտնվում, իսկ վայրի կատուների մոտ սովորաբար այն հորիզոնական դիրքում է գտնվում:
• Երբ կատուները մլավում են, նրանք փորձում են խոսել ձեզ, այլ ոչ թե իրենց ազգակիցների հետ, քանի որ միմյանց հետ այս եղանակով կատուները չեն կարող շփվել:
• Պետք չէ զարմանալ, որ կատվի տրամադրությունը, ինչպես եւ ձեր տրամադրությունը փոխվում է: Բանն այն է, որ կատուները շատ զգայուն էակներ են եւ կարող են զգալ տիրոջ տրամադրությունը:
• Կատուն տարեկան կարող է ավելի քան 100 ձագ ունենալ: Ռեկորդակիր մի կատու Տեխասից 1952 թվականին ճանաչվել է ավելի քան 400 փիսիկների ծնող: Իսկ Bluebell կատուն, որն ապրել է Հարավային Աֆրիկայում, միանգամից 14 ձագ է ունեցել, եւ բոլորն էլ առողջ են եղել:
• Կատվի մարմինը բաղկացած է 517 մկաններից եւ 290 ոսկորներից, սա է պատճառը, որ կատուներն այդպես ճկուն են:
• Բոլոր կատուները գերազանց լսողություն ունեն, այս կենդանիների ականջը պտտվում է 180 աստիճանով:
• Գիտնականներն ապացուցել են, որ վայրի կատուներն ապրում են 3-5 անգամ քիչ, քան ընտանի կատուները:
• Ամենածեր կատուն համարվել է Puss-ն Անգլիայից, որը սատկել է 36 տարեկանում:
• Շատ գիտնականներ պնդում են, որ այն մարդիկ, ովքեր ապրում են կատուների հետ, ավելի քիչ են ենթարկվում սթրեսների ու սրտի նոպաների, քան նրանք, ովքեր չունեն կատուներ:
• Շոտլանդիայում Towser անունով կատուն իր ողջ կյանքի ընթացքում 28.899 մուկ է որսացել:
• Հետազոտողներն ապացուցել են, որ կատուները չեն կարող տարբերել կարմիր եւ կանաչ գույները, հետեւաբար նրանք եւս կարող են դալտոնիզմ ունենալ:
• Շատերը կարծում են, որ եթե կատուն ջուր չի խմում ծորակից, ապա, ամենայն հավանականությամբ, ջրի մեջ չափազանց շատ քլոր կամ այլ վնասակար նյութեր կան:
• Հիշեք, որ չի կարելի կատուներին կերակրել շան կերով, քանի որ կատուների համար 5 անգամ ավելի շատ սպիտակուց է պահանջվում, քան շների:

Կատուները սիրում են ուսումնասիրել շրջապատող աշխարհը: Այն, ինչ նրանք գտնում են շրջապատող աշխարհում, զարմացնում ու հետաքրքիր է նրանց, իսկ մարդուն, իր հերթին, հետաքրքիր է հետեւել ու զարմանալ իրենց սիրելի կենդանիների արարքներով:

Օրինակ, ի՞նչ է նշանակում, եթե կատուն ուզում է լպստել ձեր մազերը եւ դեմքը …

Այսպիսի պահվածքը չպետք է վախեցնի ձեզ: Բանն այն է, որ կատուն ցանկանում է ցույց տալ, որ նա սիրում է եւ հոգ է տանում ձեզ համար, քանի որ առաջին փորձը կենդանին ստանում է իր մորից, որը շատ զգուշորեն է վարվում նրա հետ:

Եթե կատուն պառկած է ձեռքերի վրա, իսկ թաթերը մշտապես հերթով բարձրացնում է ու դնում 

Դուք կարող եք ժպտալ, որովհետեւ ձեր կատվի համար հարմարավետ է, նա զգում է երանության ամենաբարձր աստիճանը: Չափահաս կատուները փորձում են արտահայտել իրենց զգացմունքները: Իսկ փոքր հասակում, երբ կատուներն իրենց թաթերով մերսում են իրենց մոր փորը, նրանք ցանկանում են կաթ ստանալ:

Կատուներն անընդհատ բերում են իրենց կողմից բռնած սատկած մկներին …

Կան բազմաթիվ տեսություններ, թե ինչու է կատուն հենց այդպես վարվում: Նա պարզապես ցանկանում է, որպեսզի ձեզ նվեր մատուցի՝ ի նշան բարեկամության: Այս կերպ կատուն ուզում է փրկել ձեզ սովից:

Back to top button
Close