Միջազգային
Լոնդոնում մահացել է Զամբիայի նախագահը

Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, Զամբիայի Հանրապետության նախագահ Մայքլ Չիլուֆյա Սաթան մահացել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում:
Լոնդոնում աֆրիկյան հանրապետության ղեկավարը բուժման կուրս է անցնել: Թե ի՞նչն է եղել Սաթայի մահվան պատճառը, չի պարզաբանվում: Զամբիայի իշխանությունները սույն հարցի վերաբերյալ դեռևս պաշտոնական մեկնաբանություններ չեն տվել:
Սեպտեմբեր ամսին հայտնի էր դարձել, որ 77-ամյա Սաթան, ով Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին մասնակցելու համար, հոսպիտալացվել էր քաղաքային կլինիկաներից մեկում: Այդ ժամանակ ևս նախագահի հոսպիտալացման պատճառների ու նրա առողջական վիճակի մասին ոչինչ չէր հաղորդվում: