ԳԱԼԱ news. 27 հոկտեմբերի

Առաջարկում ենք դիտել ԳԱԼԱ news-ի այսօրվա գլխավոր թողարկումը:
♦Այսօր լրացավ 1999 թվականի ահաբեկչական գործողությունների 15 տարին: Խորհրդարանի այգում հարգանքի տուրք մատուցեցին հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին: Մեղավորները միայն դատապարտվածները չեն, համոզված են հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները: Վարչապետն էլ պնդում է՝ պատկան մարմինների կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի իրականությունը բացահայտվի:
♦Ելիսեյան պալատում կայացել է Ալիեւ-Ֆրանսուա Օլանդ, այնուհետեւ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահի հետ: Սարգսյանը, ԼՂՀ հիմնախնդրից բացի, Ֆրանսուա Օլանդի հետ քննարկել է նաև հայ-ֆրանսիական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։
♦Բողոքի ցույց ԱԺ շենքի դիմաց՝ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների դեմ: Միաժամանակ ընթացել են խորհրդարանական լսումներ:
♦Արցախի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների գործով դատաքննությունը: Ադրբեջանցի դիվերսանտներն իրենց մասնակի մեղավոր են ճանաչել: