Նավթի գինը կրկին աճում է. Սաուդյան Արաբիայից արտահանումը կրճատվել է

Նավթի Brent տեսակի գինն աճել է` մեկ բարելի դիմաց հասնելով 86,47 դոլարի,-գրում է ruposters.ru-ն:
«Սև ոսկու» գնի աճը պայմանավորված է մի շարք դրական տնտեսական լուրերի ազդեցությամբ, ինչպես նաև Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (ՆԱԵԿ) անդամների սպասվելիք հանդիպմամբ, որի ժամանակ կարող է նավթի արդյունահանման ծավալները կրճատելու մասին որոշում ընդունվել:
Նավթի գնի աճը խթանող հիմնական գործոն են դարձել համաշխարհային շուկա Սաուդյան Արաբիայից «սև ոսկու» մատակարարման կրճատման մասին տվյալները: Հրապարակված վիճակագրության համաձայն` սեպտեմբեր ամսին Սաուդյան Արաբիայից նավթի արտահանումը կրճատվել է` օրական 328 հազար բարելի հասնելով:
Նավթի գնի աճի վրա նաև ազդել է Եվրամիությունում գործարար ակտիվության ինդեքսի մասին վիճակագրությունը, որն ավելացել է մի քանի տասնյակ տոկոսով:
«Անկասկած սա լավ լուր է, ինչին շուկան սպասում էր»,- հաղորդել է OptionsXpress-ի վերլուծաբան Բեն լե Բրանը: Նոյեմբերի 27-ին «նավթային կարտելի» երկրները կորոշեն, թե արժե՞ արդյոք կրճատել նավթի մատակարարման ծավալները համաշխարհային շուկայում` դրա գնի խթանման համար: