Միջազգային
Ադրբեջանցի կամիկաձեն պայթեցրել է ավտոմեքենան իրաքյան բանակի ճամբարում

Աբու Աբդուլլահ ալ-Ազերբիջանի մականունով հայտնի ադրբեջանցի զինյալն ահաբեկչություն է իրականացրել Իրաքի Սալահադդին նահանգում գտնվող բանակային ճամբարում:
Այս մասին տեղեկատվություն են տարածել «Իսլամական պետության» ահաբեկիչները Twitter-ի իրենց էջում:
Տեղեկատվության համաձայն, Բեյջի քաղաքի ուղղությամբ տեղաշարժվող կառավարական ուժերի ճամբարում՝ Ալ-Համրայի մոտ, ադրբեջանցի կամիկաձեն ահաբեկչություն է իրականացրել իրաքյան զինծառայողների դեմ՝ պայթեցնելով 2 տոննա պայթուցիկով բեռնված «Hummer» մակնիշի ավտոմեքենան:
Հաղորդվում է, որ Իրաքի կառավարական ուժերը կորցրել են 4 զրահատեխնիկա եւ տվել բազմաթիվ զոհեր ու վիրավորներ: