Ընդդեմ Ռուսաստանի պատժամիջոցները նաեւ ԱՄՆ ու ԵՄ դեմ են. The Japan Times

«Ընդդեմ Ռուսաստանի պատժամիջոցներն, անկասկած, բացասական կանդրադառնան ՌԴ տնտեսության ու երկրում քաղաքական կլիմայի վրա,- գրում է Սեզար Չելալան` ճապոնական The Japan Times անգլիալեզու հրատարակչության սյունակագիրը: — Սակայն դրանք նույնքան էլ բացասական կերպով են անդրադառնում ԱՄՆ ու ԵՄ տնտեսությունների վրա, որոնք, հատկապես ԵՄ տնտեսությունը, միայն հիմա են սկսել բարելավման ազդանշաններ տալ:
«ԱՄՆ-ում տուժել են այն անձինք ու ընկերությունները, որոնց արգելվել է բիզնեսով զբաղվել Ռուսաստանում, հատկապես Վլադիմիր Պուտինի համախոհների ու մերձավորների հետ»,- նշվում է հոդվածում:
«2013 թ. ԱՄՆ-ից 1,3 միլիարդ դոլարի սննդամթերք ու գյուղատնտեսական ապրանքներ է արտահանվում Ռուսաստան ,- մեջբերում է տվյալները սյունակագիրը: — Պատժամիջոցներից տուժածների շարքում են նաև թռչնամսի արտադրությամբ զբաղվողները, ովքեր 2013 թ. Ռուսաստան են արտահանել 303 միլիոն դոլարի 267 հազար տոննա թռչնամիս:
Աճող տնտեսական ռիսկերը կարող են խանգարել եվրոպական երկրների` ավերիչ ճգնաժամը հաղթահարելու ջանքերին,- նշվում է հոդվածում: ԵՄ-ն 2013 թ. ՌԴ է արտահանել 15,8 միլիարդ եվրոյի ապրանքատեսակներ:- Քանի որ Ռուսաստանը հազարավոր եվրոպացիների համար դարձել է առանցքային շուկա, Արևմուտքի պատժամիջոցները վտանգում են նաեւ այդ ընկերություններին»,- գրում է հեղինակը:
Օրինակ` Եվրահանձնաժողովի գնահատականների համաձայն` 2013 թ. ԵՄ-ն Ռուսաստան է արտահանել այժմ արդեն արգելված 6,5 միլիարդ դոլար արժողությամբ սննդամթերք,- ասվում է հոդվածում:
«Հաշվի առնելով ներկա իրադրությունը` Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն տուժել են ընդդեմ Ռուսաստանի Արևմուտքի պատժամիջոցներից: Բոլոր ներգրավված խաղացողների համար սա պարտություն է»,- եզրափակում է սյունակագիրը: