Նորություններ

Փայլակ Հայրապետյանի և Աշոտ Սուքիասյանի միջև երկու անգամ առերեսում է տեղի ունեցել

Օֆշորի սկանդալի գործով ձերբակալված Աշոտ Սուքիասյանի և սնանկացած 78-ամյա գործարար Փայլակ Հայրապետյանի միջև անցած շաբաթ երկու անգամ առերեսում է տեղի ունեցել։ Նշենք, որ այս տեղեկությունը ԳԱԼԱ-ն ստացավ Ա․ Սուքիասյանի փաստաբան Յուրի Խաչատրյանից։

Փայլակ Հայրապետյանն ավելի վաղ ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել էր, թե ինքը չի ցանկանում մասնակցել ոչ մի առերեսման Ա․ Սուքիասյանի հետ, քանզի ցանկանում է տեսնել նախկին վարչապետին՝ Տիգրան Սարգսյանին ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին։

Յուրի Խաչատրյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց․ «Առերեսում եղել է երկու անգամ անցյալ շաբաթվա մեջ։ Մենք մինչև այդ մի քանի անգամ ասել ենք, թե արի առերեսում է լինելու․․․ Իհարկե երկու առերեսումներին էլ ինքը ներկա է գտնվել»։

ԳԱԼԱ-ն հետաքրքրվեց նաև, թե ինչը կարող էր պատճառ հանդիսանալ, որպեսզի Փայլակ Հայրապետյանը թաքցներ այդ տեղեկատվությունը, Ա․ Սուքիասյանի փաստաբանը պատասխանեց․ «Ես չեմ կարող ասել, թե ինչու է թաքցնում, որովհետև մեկ բանկին էր մեղադրում, մեկ չգիտեմ ում էր մեղադրում։ Ես չեմ կարող ասել։ Փայլակ Հայրապետյանը փաստաբաններից հրաժարվել է, բայց Ա․ Սուքիասյանի հետ 2 անգամ առերեսվել է»։

Իսկ Փայլակ Հայրապետյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, թե չի թաքցրել առերեսումների մասին տեղեկատվությունը։ Չի հայտնել, որովհետև դրա համար հարմար առիթ չի եղել։

Ավելին
Back to top button