Միջազգային
Լենինի արձանի փոխարեն Խարկովում խաչ է կանգնեցվել

Խարկովի Ազատության հրապարակի պատվանդանի վրա, որտեղ ժամանակին հպարտորեն վեր էր խոյանում պրոլետարիատի առաջնորդի՝ Վ. Լենինի արձանը, կանգնեցվել է 3,5 մետրանոց, կաղնուց պատրաստված 100 կգ-ոց խաչ:
Ինչպես հաղորդում է УНИАН-ը, խաչը տեղադրվել է քաղաքի բնակիչների ուժերով, ովքեր պատրաստվում են օծման արարողությանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է ԳԱԼԱ-ն, սեպտեմբերի 28-ին Խարկովի հրապարակում քաղաքացիները ապամոնտաժել էին Լենինի հուշարձանը:
Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսը հայտարարել էր, որ քաղաքի իշխանությունները Լենինի արձանը կվերականգնեն նույն տեղում, որտեղ կանգնեցված էր: