Հետաքրքիր փաստեր Չինաստանի կամ «քնած վիշապի» մասին
Չինաստանի մասին այս փաստերը եթե անգամ ցնցող չթվան, ապա առնվազն զարմանալի կլինեն: Փորձագետները Չինաստանն անվանում են «քնած վիշապ»` իր սրընթաց աճող տնտեսության եւ աշխարհում նրա աճող ազդեցության համար: Իսկ մենք ի՞նչ գիտենք չինացիների մասին: Ահա թե ինչ…
Թեեւ Չինաստանը պաշտոնապես ոչ կրոնական երկիր է, այնտեղ ապրում են ավելի քան 54 մլն. քրիստոնյաներ:
Չինաստանում մոտ 100 մլն. մարդ ապրում է օրական 1 դոլարի չափ գումարով:
Կետչուպը սերվել է Չինաստանից որպես ձկան սոուս: Այն կոչվել է ke-tsiap:
Որպեսզի զինվորականներն իրենց գլուխն ուղիղ եւ բարձր պահեն, նրանց օձիքին ասեղ է ամրացված:
Ռազմական ոստիկաններին սովորեցնում են երթի ընթացքում ձեռքերը որոշակի վեր բարձրացնել` դրա համար օգտագործելով ձողին կապված մետաղալար:
Չինաստանում 4 անգամ ավելի շատ են բանտարկյալներին մահապատժի ենթարկում, քան որեւէ այլ երկրում:
Google-ն աշխարհի խոշորագույն ձայնագրման ֆիրմաների հետ համագործակցելով չինացիներին թույլ է տալիս երաժշտությունն անվճար ներբեռնել:
Չինական ոստիկանությունն ավելի հաճախ է ոստիկանական շների փոխարեն սագեր օգտագործում: Պատճառն այդ թռչունների ագրեսիվությունն է ու հիանալի տեսողությունը:
Ամեն տարի Չինաստանում արձանագրվում է գրեթե մեկ միլիոն աբորտ, եթե պետք է աղջիկ ծնվի, ինչպես նաեւ տասնյակ հազարավոր փոքրիկ աղջիկների են լքում, եւ այս ամենը մեկ երեխայի քաղաքականության պատճառով:
Չինաստանում 30 միլիոն մարդ ապրում է ժայռափոր տներում, որոնք կոչվում են յաոդուն: Դա ավելին է, քան Ավստրալիայի բնակչությունը:
Չինաստանն արտանետումներով այնքան շատ է թունավորում մթնոլորտը, որ աղտոտված օդը Խաղաղ օվկիանոսով հասնում է Սան Ֆրանցիսկո` մեկ երրորդով մեծացնելով ամերիկյան այդ քաղաքի աղտոտվածության մակարդակը:
Սննդի արդյունաբերության չինական որոշ ընկերություններ տոֆու են պատրաստել կենցաղային կեղտաջրի մեջ, իսկ միսը թթու են դրել այծի մեզի մեջ:
Պեկինում օդ շնչելը նույնն է, ինչ օրական 21 գլանակ ծխախոտ ծխելը:
1973 թվականին ժողովրդագրական ճգնաժամը մեղմելու համար Չինաստանն առաջարկեց Միացյալ Նահանգներ տանել 10 մլն. չինուհիների:
Խաղային PlayStation-ները Չինաստանում անօրինական են:
Ամեն տարի Չինաստանում 4 միլիոն կատու են ուտում:
Շանհայում ամենաերկար խցանման ռեկորդ է սահմանվել, որի երկարությունը 99 կմ է կազմել, իսկ տեւողությունը` 12 օր:
Չունչինեում մարդիկ, ովքեր չեն կարող կտրվել հեռախոսից, գնում են հատուկ ճանապարհներով, որպեսզի հաշմանդամ չդառնան եւ ուրիշներին էլ չխեղեն:
Չինաստանը խոզի մսի սպառման առումով առաջ է անցել Միացյալ Նահանգներից: Եվ որքան էլ զարմանալի է, երկրում նույնիսկ գոյություն ունի, այսպես կոչված, «խոզի ռեզերվ», որը նախատեսված է տնտեսական ճգնաժամի եւ գնաճի դեպքում օգտագործելու համար:
Չինական շատ ընկերություններ շենքերում տեղադրում են ժամանակավոր ցանցեր, որպեսզի կանխեն իրենց աշխատողների ինքնասպանությունների դեպքերը: Ինչպես նաեւ պոտենցիալ ինքնասպանների հետ աշխատելու համար հրավիրվում են գրասենյակային հոգեբաններ:
Ինքնահրկիզումը բողոքի չափազանց տարածված ձեւ է: Այնպես որ, երբ երկրում իշխանությունը փոխանցվում է նոր առաջնորդին, 2012 թվականին Պեկինի կենտրոնական հրապարակներում ինքնահրկիզման գործողությունները կանխելու համար հրշեջներ էին հերթապահում:
Չինաստանում ակտիվորեն աճող քաղաքները եւ ճանապարհներն աստիճանաբար գյուղացիներից «վերցնում են» նրանց պատկանող հողերը, բայց եթե սեփականատերերը հրաժարվում են տեղափոխվել, ապա իշխանություններին այլ բան չի մնում, քան լուծել խնդիրը, օրինակ, հետեւյալ կերպ. ֆերմեր Լուո Բաոգենի եւ նրա կնոջ տունը հայտնվել է բառացիորեն ճանապարհի կեսին այն բանից հետո, երբ նրա տերերին չի գոհացրել պետության առաջարկած փոխհատուցումը:
Աղքատությունը, կոռուպցիան եւ մարդու իրավունքների լայնատարած խախտումները շատ հաճախ հանգեցնում են դեպքերի, երբ երկրում, որտեղ մահապատիժը թույլատրվում է, հարուստ հանցագործների փոխարեն դատում եւ բանտարկում են նրանց նմանակներին: Ընդ որում, այդ շուկան ակտիվորեն զարգանում է. կարելի է գտնել մարդու, ով շատ գումարների փոխարեն կհամաձայնի ազատազրկվել թեկուզ 10 տարով: