Նորություններ

«Ամո՜թ… Հովիկ, իջիր ներքեւ…». լարված իրավիճակ կառավարության շենքի դիմաց (ԼՐԱՑՎԱԾ)

Բողոքի ակցիան ՀՀ կառավարության շենքի դիմաց շարունակվում է: Բողոքի ակցիայի մասնակիցների պահանջը նույնն է` հոկտեմբերի մեկից ուժի մեջ չպետք է մտնի «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը: Հավաքվածները վանկարկում  են «ամոթ, ամոթ», «Հովիկ, իջիր ներքեւ…»: Առեւտրականների խոսքով՝ հոկտեմբերի մեկից ուժի մեջ մտնող օրենքը հարված է փոքր ու միջին բիզնեսին: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ցուցարար առեւտրականներն ասել են, որ անամոթություն են  ՀՀ կառավարության ղեկավարի այն պնդումները, թե իբրեւ փոքր գործարարների միջոցով կառավարությունը փորձում է հարկային դաշտ բերել խոշոր տնտեսվարողներին:

boxoqi akciaԲողոքի ակցիայի մասնակիցների խոսքերով՝ եթե կառավարությունն իսկապես ցանկություն ունենար «խոշորի գլխից բռնելու», շատ այլ տարբերակներ կան:

Ցուցարարները, որոնց միացել են նաեւ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամները, կարմիր քարտ են ցույց տվել ՀՀ կառավարությանը եւ հայտարարել, որ սեպտեմբերի երեսունին Ազատության հրապարակում իրականացնելու են հանրահավաք:

ՀՀ կառավարության շենքը այս պահին  հսկվում է մեծաթիվ ոստիկանների կողմից: Այստեղ է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նշենք, որ իրավիճակը գնալով boxoqi akciaթեժանում , եւ ցուցարարների թիվը եւս գնալով ավելանում է: Ինչպես հայտնում է մեր թղթակիցը, բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսի առողջական  վիճակը վատացել է: Ակցիայի մյուս մասնակիցները ստիպված են եղել տարածք հրավիրել բուժօգնության աշխատակիցների:

Հիշեցնենք, որ համաձայն այդ օրենքի՝ առեւտրականները պետք է իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն համապատասխան մարմիններին, սակայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տրամադրում փոքր ու միջին ձեռնարկատերերին: Նոր փոփոխությամբ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկատերը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով:

Back to top button