Նորություններ

Բողոքի ցույց ՀՀ կառավարության շենքի դիմաց. առեւտրականները կարմիր քարտ են ցույց տվել ՀՀ կառավարությանը

ՀՀ կառավարության նիստը մեկնարկել է, իսկ զուգահեռ մեկնարկել է նաեւ կառավարության շենքի դիմաց Երևանի տոնավաճառների՝ «Մալաթիայի», «Հրազդանի», «Ֆիրդուսի» աշխատակիցների բողոքի ցույցը: Տոնավաճառի աշխատակիցների բողոքի ակցիային այս անգամ միացել են նաև «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները:

1092199_698219493602123_454286907_oԱկցիայի մասնակիցները կարմիր քարտ են ցույց տվել ՀՀ կառավարությանը եւ պահանջում են դադարեցնել նիստը եւ անհապաղ լուծել իրենց խնդիրը: Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի շրջանառության հարկի դրույքաչափը նախկին 3,5%-ի փոխարեն կսահմանվի 1%: Իսկ տոնավաճառի աշխատակիցների դժգոհությունը կայանում է նրանում, որ համաձայն այդ օրենքի՝ առեւտրականները պետք է իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն համապատասխան մարմիններին, սակայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տրամադրում փոքր ու միջին ձեռնարկատերերին, քանի որ խոշորները գործում են ստվերում:

Բողոքի ակցիայի մասին մանրամասներն՝ ավելի ուշ:

Back to top button