Միջազգային մամուլի տեսություն

Մեկնարկում է Ուկրաինայի մասնատումը. Internazionale

«Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո առաջին անգամ բանակը Եվրոպայում սահմաններ է վերագծում»,- գրում է Բեռնար Գետտան Internazionale թերթում հրապարակված հոդվածում:

«Ուկրաինայի մասնատման մեկնարկն արդեն տրվել է: Գերագույն Ռադան ընդունել է բանաձև ներկա պահին անջատողականների կողմից վերահսկվող երկրի արևելյան շրջաններին լայն ինքնավարություն շնորհելու վերաբերյալ»:

«Անջատողականները հապճեպ արձագանքեցին՝ պահանջելով Կիևից լիարժեք առանձնացում, բայց միևնույն ժամանակ հայտարարեցին բանակցություններին պատրաստ լինելու մասին այն պարզ պատճառով, որ հատուկ կարգավիճակը բխում է սեպտեմբերի 5-ին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վավերացված հրադադարի համաձայնագրից»,- գրում է հոդվածի հեղինակը:

ukraine«Խոսք է գնում Ուկրաինայի՝ ազդեցության երկու գոտիների տարանջատման մասին: Ռուսաստանն իսկապես հայտնել է Ղրիմում իր ռազմական ներկայության ամրապնդման վերաբերյալ. Ղրիմը նա ցանկանում է իր վերահսկողության տակ անցնող արևելյան շրջանների հետ կապել»:

«Եթե հաշվի չառնենք Կոսովոյի նախադեպը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո առաջին անգամ բանակը(տվյալ դեպքում ռուսական) փոխում է սահմաններ և որոշում ճգնաժամի լուծման ելքն Ուկրաինայում: Տվյալ փաստը անհանգստություն է առաջացնում՝ ի՞նչ կլինի ապագայում»,- հարցադրում է լրագրողը:

«Լավագույն դեպքում իրավիճակը կարող է մնալ նույնն այն դեպքում, եթե Ռուսաստանն ու Եվրամիությունը օգտագործեն Ասոցացման համաձայնագրի ուժի մեջ մտնելուն մնացած 16 ամիսները՝ պայմանները քննարկելու համար։ Սա բավականին իրատեսական սցենար է, քանի որ ռուսական տնտեսությունը դժվարություններ է կրում արևմտյան պատժամիջոցների պատճառով, և Պուտինին անհրաժեշտ է մեղմել իրավիճակը։ Սրա հետ մեկտեղ ՌԴ նախագահը կարող է հասունացնել ուկրաինական մեխանիզմի կիրառման գաղափարը հետխորհրդային այլ երկրներում, ինչը կհանգեցնի միջազգային լարվածության աճին»։

Back to top button
Close