Նորություններ

ԿԽՄԿ ներկայացուցիչներն հանդիպել են Սարգիս Անանյանի հետ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի Ղազախի շրջանում սահմանն հատած ՀՀ քաղաքացուն:

Ինչպես հայտնել է ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի ղեկավար Իլախա Հուսեյնովան, հանդիպումը կայացել է սեպտեմբերի 16-ին:

ՀՀ քաղաքացուն հնարավորություն է ընձեռվել տեղեկությամբ փոխանակվել ընտանիքի անդամների հետ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին ՀՀ քաղաքացի Սարգիս  Անանյանը հատել էր հայ-ադրբեջանական սահմանը ու գերության մեջ հայտնվել ադրբեջանական կողմում:

Back to top button
Close