Նորություններ

«Ռուսաստանի գործողությունները ցույց են տալիս, որ նա ՆԱՏՕ-ն ընկալում է իբրև սպառնալիք». Քեթրին Լիչ

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպված «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ազդեցությունը Հայաստանի և Հարավային Կովկասի վրա» քննարկման շրջանակներում Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը տեսակետ հայտնեց այն մասին, թե Հայաստանը եզակի դեր է խաղում ՆԱՏՕ-ում: Ըստ դեսպանի՝ Հայաստանն այն երկիրն է, որն ավելի շատ մասնակցություն է բերում համաժողովին, քան համագործակցող այլ երկրները:

«Մենք անհամբերությամբ սպասում ենք հաջորդ գագաթնաժողովին, երբ Հայաստանի հետ ավելի կսերտացվեն հարաբերությունները»,- ասաց Քեթրին Լիչը:

Անդրադառնալով Ռուսաստանի գործողություններին՝ դեսպանը նշեց, թե մինչ վերջին իրադարձությունները ՆԱՏՕ-ն Ռուսաստանին գործընկեր է դիտարկել, սակայն վերջին շրջանի զարգացումների արդյունքում պարզ դարձավ, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ին այլ կերպ է դիտարկում. «ՆԱՏՕ-ն ցույց տվեց իր ռեակցիան այս բոլոր գործողություններին: Մինչ այս մենք Ռուսաստանին ընդունել ենք որպես գործընկեր, սակայն Ռուսաստանի գործողությունները ցույց են տալիս, որ նա ՆԱՏՕ-ն ընկալում է իբրև սպառնալիք: Ուկրաինան հիշենք, թե որքան զոհեր տվեց: Ավելի շատ ՆԱՏՕ նշանակում է ավելի շատ պաշտպանություն»:

Դեսպանը նշեց, որ ՆԱՏՕ-ի հիմնական ներկայացուցիչներին պետք է ասել, որ ՆԱՏՕ-ն պետք է շարունակի արձագանքել աշխարհաքաղաքական այս գործողություններին հատկապես Հայաստանի և առհասարակ ողջ Հարավային Կովկասի դեպքում:

Անդրադառնալով Ուկրաինային՝ դեսպանը նշեց. «ՆԱՏՕ- Ուկրաինա հանդիպում էլ եղավ, և ՆԱՏՕ-ն բարոյական աջակցություն ցույց տվեց Ուկրաինայի կառավարությանը»:

Back to top button
Close