Նորություններ

Հաղթանակից հետո Արթուրը հարցազրույց է տվել եւ հայտարարել, որ ինքը ձգտում է օլիմպիական ոսկի նվաճել

Սեպտեմբերի 14-ին Տաշքենդում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում 8:0 հաշվով հաղթելով գերմանացի ըմբիշ Օլիվեր Հասլերին, 98 կգ քաշային կարգում հանդես եկող մեր մարզիկը՝ գյումրեցի Արթուր Ալեքսանյանը, հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Ինչպես հայտնի է, ավելի վաղ չեմպիոն էր դարձել Արսեն Ջուլֆալակյանը:

Այսպիսով, Գյումրին աշխարհի երկու չեմպիոն տվեց:

Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի եռակի չեմպիոն է, սակայն աշխարհի առաջնությունում հաղթում է առաջին անգամ: Եզրափակիչ գոտեմարտը տեւել է 55 վրկ., եւ մեր մարզիկը հռչակվել է աշխարհի չեմպիոն:

Իր հաղթանակից րոպեներ անց Արթուրը հարցազրույց է տվել եւ հայտարարել, որ ինքը ձգտում է օլիմպիական ոսկի նվաճել:

ԳԱԼԱի ամբողջ անձնակազմը շնորհավորում է գյումրեցի երկու մարզիկներին էլ եւ մաղթում նորանոր նվաճումներ:

Back to top button
Close