Միջազգային

Կադիրովը նկարահանվել է ֆիլմում

Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը նկարահանվել է «Волшебный гребень» կարճամետրաժ ֆիլմում` գլխավոր դերում:

Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում:

«Հեղինակները, նաեւ ՌԴ եւ Չեչնիայի վատակավոր արտիստներ Դագուն Օմաեւը, Զուլայ Բագալովան, Համիդ Ազաեւը, Մովսար Աթաեւը ինձ են վստահել գլխավոր դերը», — գրել է Կադիրովը:

Ըստ նրա, դա մեծ պատիվ է եւ պատասխանատվություն լեգենդար մարդկանց հետ միասին գտնվել նույն նկարահանման հրապարակում:

«Ֆիլմը շատ լավ ընդունելության է արժանացել, կան բազմաթիվ դրական արձագանքներ: Շնորհակալ եմ բոլորից», — նշել է Կադիրովը:

10654051_565102780285000_134864894_n 10681861_565102770285001_1372697836_n 10682085_565102786951666_1431243677_n 10705122_565102783618333_711335711_n

Back to top button
Close