ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

«Նրանք մշտապես ձգտում են խաբել սեփական պետությանը». հետաքրքիր փաստեր Հունաստանի մասին

• Հունաստանի ափերն են ողողում 5 ծովեր՝ Եգեյան, Միջերկրական, Հոնիական, Ֆրակիական եւ Կրետեական: Ֆրակիական ծովը մտնում է Եգեյանի մեջ, իսկ Կրետեական ծովը՝ Միջերկրականի: Չնայած դրան, ոչինչ չի խանգարում այդ ծովերին հանդես գալ որպես ինքնուրույն աշխարհագրական օբյեկտներ:
• Հունաստանը հայտնի է ապահարզանների ամենաքիչ քանակությամբ՝ համեմատած Եվրամիության անդամ մյուս երկրների հետ:
• Այս երկրի «բյուջետային աշխատողները» համարվում են հասարակության էլիտան: Զինվորականներ, բժիշկներ եւ ոստիկաններ՝ ամենահարգված եւ բարձր վարձատրվող մասնագիտություններն են:

• Հունական դպրոցներում ուսումնասիրում են երկու օտար լեզուներ, ի դեպ առաջինը՝ անգլերենը, համարվում է պարտադիր, իսկ երկրորդը աշակերտները կարող են ինքնուրույն ընտրել:
• Հույները շատ են սիրում սուրճ: Նույնիսկ աշխատանքային ամենաթեժ ժամին աշխատանքով ամենածանրաբեռնված հույնն էլ կգտնի ժամանակ «սրճային ընդմիջում» անելու համար:
• Մեզ մոտ հայտնի հունական աղցանը իր հայրենիքում խիստ տարբերվում է թե՛ իր համով, թե՛ իր բաղադրությամբ: Հույները աղցանը անվանում են «խորիատակի», այսինքն «գյուղական»:

• Հունական ռեստորաններում եւ սրճարաններում, մինչ հաճախորդը սպասում է իր պատվիրած ուտելիքին, նրան անպայման բերում են անվճար մեկ բաժակ ջուր՝ սառույցով: Բացի դրանից, շատ հաստատություններում խմիչքների հետ մատուցում են տարբեր քաղցրավենիքներ, որոնց արժեքը չեն ներառում հաշվի մեջ:
• Հունաստանում ընդունված է ծանոթ մարդկանց հանդիպելիս համբուրել մեկը մյուսի այտերը: Հետաքրքիր է, որ այդ կանոնը գործում է նաեւ տղամարդկանց համար: Իսկ այդ երկրում ծանոթներ համարվում են ամեն ոք, ում հանդիպել են մեկ անգամից ավելի:
• Երբեք հույներին չարժե ցուցադրել հանրահայտ OK նշանը: Զրուցակցին ցուցադրելով ցուցամատի եւ բթամատի օղակը՝ դուք այդպիսով բացահայտ անվանում եք նրան միասեռական: Դրա համար ձեզ նույնիսկ կարող է ծեծեն:
• Հունաստանը երկիր է, որտեղ չեն գրանցում աշխարհիկ ամուսնությունները: Ընտանիքի ինստիտուտը այստեղ ամբողջությամբ ուղղափառ եկեղեցու վերահսկողության տակ է: Եթե զույգը նշանադրվել է եկեղեցում, ապա պետությունը ինքնաբերաբար կճանաչի նրանց ամուսնությունը օրինական: Հետաքրքիր է, որ կինը չի կարող վերցնել իր ամուսնու ազգանունը, այդ պատճառով էլ ողջ կյանքը օգտագործում է սեփականը: Իսկ երեխաները կարող են ունենալ ե՛ւ հոր, ե՛ւ մոր ազգանունը, ինչպես ծնողները կցանկանան:

• Պարզվում է, որ հույները բաժանվում են երկու մեծ խմբերի՝ հելլենների եւ պոնտացիների: Հելլենները բնիկ հույներն են, իսկ պոնտացիները՝ նախկին ԽՍՀՄ երկրներից ներգաղթածները: Հելլենների եւ պոնտացիների բարբառները խիստ տարբերվում են: Հունաստանում պաշտոնական լեզուն համարվում է հունարենի հելլենական տարբերակը:
• Խոշոր խանութներն աշխատում են մինչեւ 18:00-ը, կամ էլ 19:00-ը: Իսկ փոքրիկ խանութները եւ կրպակները աշխատում են մինչեւ ճաշի ժամը, կամ էլ միայն ճաշի ժամից հետո: Հետաքրքիր է, որ ամռանը դրանք նույնիսկ կարող են փակվել, քանի որ վաճառողները այդ ժամանակահատվածում արձակուրդ են գնում: Ժ.20:00-ից հետո գնել ինչ-որ բան հնարավոր է միայն կրպակներից՝ «պերիպտորներից», սակայն դրանց տեսականին շատ աղքատ է: Շուրջօրյա խանութներ Հունաստանում փաստացի չկան:

• Հունաստանի բնակիչները ծայրահեղ անճշտապահ են: Ուշանալը կես կամ մեկ ժամ հույները շատ նորմալ են համարում:
• Հույների եւս մեկ բնորոշ հատկություն է համարվում հարազատ պետությանը մշտապես խաբելու ձգտումը: Հավանաբար նրանց կարելի է չեմպիոններ համարել՝ հարկերից խուսափելու ցուցանիշներով:
• Հունաստանում կա իրենց Վատիկանի նման մի բան՝ Աֆոն վանական պետությունը: Հետաքրքիր է, որ այնտեղ այցելելու համար անհրաժեշտ է ունենալ հատուկ վիզա: Հատկանշական է, որ կանանց ամեն դեպքում վիզայի հարցումը կմերժեն. Աֆոն պետություն թողնում են բացառապես միայն տղամարդկանց:

• Ինչ-որ ժամանակ Հունաստանը Բյուզանդական կայսրության մաս էր կազմում: Հույները հիշում են այդ մասին, եւ շատ ճարտարապետական հուշարձանների վրա կարելի է տեսնել միանգամից երկու դրոշներ՝ հունական եւ բյուզանդական:
• Հունական քաղաքներում քիչ են բարձրահարկ շենքերը: Սովորաբար այնտեղ կառուցում են 3-5 հարկանի շենքեր:
• Հույները վաղ են պառկում քնելու (երեկոյան ժամը 10-11-ը) եւ շատ շուտ արթնանում (առավոտյան ժամը 5-6-ը): Քնի ժամերի անհրաժեշտ քանակությունը նրանք լրացնում են սիեստայի ժամանակ՝ օրվա ամենաշոգ ժամանակահատվածում, որն ընկնում է 14:00-16:30-ը: Աղմկել այդ ժամերին եւ ժ.22:00-06:00-ն հիանալի միջոց է ոստիկանության ուշադրությունը գրավելու:
• Շատ հունական քաղաքներում կոյուղին անցնում է հողի մակերեւույթից ոչ շատ խորը, եւ այդ պատճառով էլ փողոցներում շատ տհաճ հոտ է գալիս:

• Հունաստանում «ոստիկան» եւ «ծույլ» բառերը հոմանիշներ են: Ի դեպ, այդ երկրում Եվրամիության անդամ մյուս երկրների հետ համեմատած հանցագործությունների ամենացածր մակարդակն է գրանցված:
• Հունաստանի որոշ շրջաններում տուրիստներին խորհուրդ են տալիս ծովը մտնել ռետինե հողաթափերով: Բանն այն է, որ ափին մոտ շատ կան ծովային ոզնիներ, եւ նրանց հասցրած վերքերը երկար ժամանակ չեն բուժվում:
• Տարօրինակ է, բայց փաստ է, որ աննշան եւ թեթեւ հիվանդությունները հույները փորձում են բուժել… կոկա-կոլայով:

Back to top button
Close