ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Արդյո՞ք ակնոց կրելն ազդում է տեսողության վիճակի վրա

Գոյություն ունեն բազմաթիվ հիմքեր, որոնց պատճառով մարդիկ չեն ուզում ակնոցներ կրել: Ինչ-որ մեկին դուր չի գալիս, թե ինչպես է նա դիտվում կողքից, մեկ ուրիշը հիշում է, թե մանկության տարիներին ինչպես են իրեն բարկացրել կամ ոչ մի կերպ չի կարող համակերպվել իր նոր պարագայի հետ: Սակայն շատերը պարզապես փորձում են մշտական ակնոցներ կրելու պահը հետաձգել: Եվ խոսքն այստեղ ոչ այնքան հարմարավետության եւ էսթետիկայի մասին է, որքան սնահավատության, որ որքան շուտ սկսեք ակնոց կրել, այնքան ավելի արագ կվատանա ձեր տեսողությունը:

Ակնոցները ցուցված են երկու դեպքում՝ կարճատեսության (միոպիա) եւ հեռատեսության (հիպերոպիա): Հեռատեսությունը հիմնականում կապված է տարիքի հետ, երբ մարդիկ 40 տարեկանից հետո նկատում են, որ դժվարանում են թույլ լույսի ներքո կարդալ: Տարիքի հետ մեր աչքերի ակնաբյուրեղները ծերանում են եւ կարծրանում` կորցնելով մեկ օբյեկտից մյուսին արագ «փոխադրվելու» (ֆոկուսավորվելու) կարողությունը: Մարդն ավելի հաճախ է դիմում ակնոցներին` ստանալով «հարմարավետության» ինքնազգացում: Երբ ակնաբյուրեղը հասնում է այնպիսի վիճակի, երբ մարդիկ չեն կարողանում կարդալ տեքստը ձգված ձեռքերի հեռավորության վրա, պետք է մշտապես ակնոցներ կրել:

Մինչ օրս չկան ստուգված փաստեր, որոնք վկայում են տեսողության վրա ակնոց կրելու բացասական ազդեցության մասին: Մարդիկ կարող են զգալ, որ իրենք դառնում են ակնոցներից ավելի ու ավելի կախված, բայց դա տեղի է ունենում ակնաբյուրեղի «ծերացման» հետեւանքով:

Իրավիճակը փոքր-ինչ այլ է երեխաների մոտ: Ակնոցներ կրելուց հրաժարվելը կամ ակնապակի կրելը, որոնք չեն համապատասխանում տեսողության աստիճանին, կարող է ավելի հասուն տարիքում բավականին բացասական հետեւանքներ առաջացնել: Բավականին երկար ժամանակ համարվում էր, որ երեխայի ավելի թույլ ակնոցներ կրելը, քան նրան իրականում անհրաժեշտ է, կարող է կանգնեցնել ակնախնձորի գերձգումը, եւ դրանով իսկ դանդաղեցնել կարճատեսության առաջընթացը: Սակայն 2011 թվականին այս տեսությունը հերքվեց հետազոտություններով` իրականացված մալազիական բժիշկների կողմից: Կարճատեսություն ունեցող երեխաների մոտ, ովքեր ակնոցներ էին կրել, որոնք չէին համապատասխանում իրենց իրական կարիքներին (ավելի թույլ), տեսողությունը միայն վատացել էր եւ կարճատեսությունն ուժեղացել: Երեխաների ակնոց կրելու առավելություններն այն դեպքում, եթե տեսողության հետ կան այդպիսի խնդիրներ, ակնհայտ են: Մանկական աչքերը պետք է «սովորեցնել» ճիշտ տեսնելուն, խուսափելու համար, այսպես կոչված, «ծույլ աչքի» գերակայությունից, երբ երեխան չի ստանում հստակ պատկեր եւ չի մարզում իր ակնաբյուրեղը:

Հետաքրքիր փաստեր.

1. Գիտե՞ք, որ կարճատեսությունը տղամարդկանց մոտ 2 անգամ ավելի քիչ է հանդիպում,  քան կանանց:

2. Ակնոցը շատ հին հայտնագործություն է, դրանց մասին առաջին գրառումները թվագրվում են 1280 թվականին: Նույնիսկ Հռոմի կայսր Ներոնը նայում էր հատուկ հղկված զմրուխտի միջով:

3.Հնում էսկիմոսներն ակնոցի փոխարեն օգտագործում էին ոսկորի կտորներ կամ անցքերով փայտ: Տարօրինակ է, բայց գուցե օգնել է:

4. Գրեթե բոլոր սեւ հատապտուղները դրական ազդեցություն ունեն տեսողության վրա:

5. Կոնտակտային լինզաների հայրը համարվում է Լեոնարդո դա Վինչին: Տեսողության առաջին հարմարանքները պատրաստվել են ապակուց:

6. Գիտնականները կարծում են, որ ինդիգո գույնը լավ ազդեցություն ունի աչքերի վրա, եւ խորհուրդ են տալիս օրական 20 րոպե նայել դրան:

7. Ավելի շատ վիտամին C կերեք, քանի որ այն մի քանի անգամ նվազեցնում է աչքի հիվանդությունների հավանականությունը:

8. Ամենաշատ ակնոցներն Իտալիան է արտադրում, հետո Չինաստանը:

9. Մեր աչքերն ամեն ինչ տեսնում են շրջված տեսքով, բայց ուղեղը շուռ է տալիս պատկերը:

10. Իսկ դուք գիտե՞ք, թե ինչու են փոքր երեխաներն առանց արցունքների լաց լինում: Պարզվում է, որ նրանց մոտ արցունքագեղձերը չեն աշխատում:

Back to top button
Close