Միջազգային

Սիրիայում սպանվել է խառը մենամարտերի աշխարհի եւ Ադրբեջանի չեմպիոնը

Սիրիայում սպանվել է  խառը մենամարտերի հայտնի մարզիկ, աշխարհի եւ Ադրբեջանի չեմպիոն Բախտիյար Արզումանովը, ով իսլամիստների շարքերում մասնակցել է ռազմական գործողությունների:

Իսլամիստները համացանցում սպանված ջիհադիստների կադրերով տեսանյութ են տարածել, որտեղ նկատելի է նաեւ Ադրբեջանի Կուսարյան շրջանի բնակիչ Բախտիյար Արզումանովի դիակը:

Վերջինս ծնվել է 1984թ.-ին Կուսարի քաղաքում: Զբաղվել է սամբոյով, ձեռնամարտով, դարձել է Ադրբեջանի եւ աշխարհի չեմպիոն:

Back to top button
Close