Նորություններ

ԳԱԼԱ news. 13 սեպտեմբերի

Առաջարկում ենք դիտել ԳԱԼԱ news-ի այսօրվա գլխավոր թողարկումը:

♦«Ես երբեք չեմ ասել, որ մի տարում, հինգ տարում, տասը տարում բոլոր խնդիրները լուծվելու են». Սերժ Սարգսյանն այսօր Գյումրիում էր:  Քոչարյանի մասին ԳԱԼԱ-ի հարցին  նա արձագանքել է միայն   ժպիտով:

♦Ոստիկանության  զորավարժություն «Լևոն» վանկարկումներով՝ Սերժ Սարգսյանի   նախընտրական քարոզարշավի երգի ներքո, և  սա այն համապատկերում, երբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարբերաբար հայտարարում է, թե ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է:

♦Լևոն Հայրապետյանը  միակ մարդն է, ում ձերբակալել են «Բաշնեֆտի» ակցիաների   ապօրինի ճանապարհով ձեռքբերված գումարների յուրացման գործով: Եվ սա այն դեպքում, երբ Հայրապետյանի ձեռքում եղել են «Բաշնեֆտի» բաժնետոմսերի  միայն 0,01 %-ը: Անդրադարձել է «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը:

♦Միացյալ Նահանգները պաշտոնապես հայտարարել է, որ գտնվում է Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հետ պատերազմական վիճակում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Ջոշ Էրնեստը:

Back to top button
Close