Միջազգային

Եգիպտոսը որոշիչ դեր է խաղում «Իսլամական պետության» հետ գաղափարական առճակատման մեջ. Ջոն Քերի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կարծիքով, Եգիպտոսը ներկա պահին գտնվում է ծայրահեղականության դեմ պայքարի առաջին շարքերում:

«Այդ պատճառով, որպեսզի օգնենք եգիպտական կառավարությանը դիմագրավել այդ սպառնալիքներին, ԱՄՆ-ն Եգիպտոսի բանակին «Ապաչ» տեսակի 10 ուղղաթիռ կհատկացնի»,- հայտարարել է Քերին:
«Եգիպտոսն իր հոգեւոր կենտրոններով որոշիչ դեր է խաղում «Իսլամական պետության» հետ գաղափարական առճակատման մեջ, որը տեղակայված է Իրաքում եւ Սիրիայում: Հանդիսանալով իսլամական աշխարհի հոգեւոր կենտրոն, Եգիպտոսը պետք է քողազերծի այդ խմբավորման  տարածած գաղափարախոսությունը»,- նշել է ամերիկացի քաղաքական գործիչը:

Վերջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը շրջայց է կատարել Մերձավոր Արեւելքում՝ ահաբեկչության դեմ պայքարի համար միջազգային կոալիցիա ստեղծելու նպատակով:

Back to top button
Close