Միջազգային

Արդեն սկսվել է 3-րդ Համաշխարհային պատերազմը. Հռոմի Պապ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում ժամանակակից հակամարտություններն արդեն հավասարեցվում են 3-րդ Համաշխարհային պատերազմին:

Ելույթ ունենալով Իտալիայում՝ Առաջին աշխարհամարտի զինվորական գերեզմանատանը, կաթոլիկ հովվապետը հայտարարել է, որ այսօրվա պատերազմն անտրամաբանական է, իսկ պատճառներն են ագահությունը, անհանդուրժողականությունը եւ իշխանության տենչը:

Ավելի վաղ Ֆրանցիսկոսը կոչ էր արել վերջ դնել հակամարտություններին Իրաքում, Սիրիայում, Գազայում եւ Աֆրիկայի երկրներում, սակայն ընդգծել է, որ օրինական է համարում միջազգային հանրության կողմից ուժի գործադրումը «Իսլամական պետության» իսլամիստների նկատմամբ:

 

 

 

Back to top button
Close