Նորություններ

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում․ 36֊ամյա ուղևորուհին տեղում մահացել է․ վարորդը վերակենդանացման բաժանմունքում է. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 13֊ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15․30֊ի սահմաններում Մրգաշեն֊ Քանաքեռավան ավտոճանապարհին՝ Մրգաշեն գյուղի վարչական տարածքում, BMW մակնիշի 35 PԼ 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակիչ, 26֊ամյա Աղաբեկ Հարությունյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Հարությունյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ նրա համագյուղացի ուղևորուհին՝ 36֊ամյա Արփինե Ավետիսյանը, տեղում մահացել է։ Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վթարի պատճառը եղել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը ու BMW֊ի վարորդը, խույս տալով «Նիվա»֊ից, բախվել է ճանապարհի բետոնե հատվածին և կողաշրջվել։ Վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել գյուղացիները, իսկ մահացածին՝ Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ջոկատի ծառայողները։

Մանրամասներն՝ այստեղ:

Back to top button
Close