Միջազգային

«Միգուցե ինչ-որ մեկին չի գոհացնում գործընթացի խաղաղ կարգավորման սցենարը». Վ. Պուտին

Ինչպե՞ս կանդրադառնան ԱՄՆ-ի եւ Եվրամիության պատժամիջոցները Ռուսաստանի եւ այդ երկրի հասարակ քաղաքացիների վրա:

Մոսկվայի փողոցներում տարբեր կարծիքներ են լսվում, քննարկվում են հնարավոր հետեւանքները՝ ոչ միայն Արեւմուտքի պատժամիջոցների, այլեւ այն պատասխան միջոցների, որոնք պատրաստվում է կիրառել Ռուսաստանը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարակուսանք է հայտնել Ուկրաինայի արեւելքում հրադադարից հետո նման պատժամիջոցներ սահմանելու կապակցությամբ: «Դա տարօրինակ է: Ես անգամ չեմ հասկանում, թե ինչով են պայմանավորված այդ պատժամիջոցները: Միգուցե ինչ-որ մեկին չի գոհացնում գործընթացի խաղաղ կարգավորման սցենարը»,- նշել է ՌԴ նախագահը:

Հիշեցնենք, որ օրերս Եվրամիությունը պատժամիջոցներ էր սահմանել ՌԴ 9 պաշտպանական, այդ թվում նաև խոշորագույն ընկերությունների նկատմամբ` «Ուրալվագոնզավոդի», «Օբոռոնպրոմի, «Կալաշնիկովի» և «Միավորված ավիաշինական կորպորացիայի»:

Պատժամիջոցները վերաբերել էին նաև նավթային հսկաներ «Ռոսնեֆտին», «Տրանսնեֆտին» և «Գազպրոմնեֆտին»: ԵՄ-ն սահմանափակումներ է մտցրել նաև ՌԴ 5 բանկերի` Սբերբանկի, ՎՏԲ-ի, Գազպրոմբանկի, ՎԷԲ-ի և Ռոսսելխոզի նկատմամբ, այդ բանկերին արգելվում է փոխառություններ ու ներդրումային ծառայություններ տրամադրել:

Back to top button
Close