Միջազգային

Ֆյուլեն կարծում է, որ Եվրամիության եւ Մաքսային միության միջեւ բանակցությունների ժամանակն է

Եվրամիության համար եկել է Եվրասիական տնտեսական միության հետ պաշտոնական կապեր հաստատելու եւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին Մաքսային միության հետ բանակցություններ սկսելու  ժամանակը:

УНИАН-ի տեղեկացմամբ, այս մասին Կիեւում կայացած միջոցառման ժամանակ հայտնել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

«Մենք պետք է Ռուսաստանի հետ կապված հետեւողական քաղաքականություն տանենք: Ժամանակն է, որ մենք չթաքնվենք այնպիսի կարգախոսների ետեւում, ինչպիսին սա է՝ «Ազատ տնտեսական գոտի Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ»: Պետք է դրան բովանդակություն հաղորդել, ինչը առեւտրային, տնտեսական համագործակցության հեռանկարներ կբացի: ԵՏՄ-ի եւ Մաքսային միության հետ բարձր մակարդակով պաշտոնական կապեր հաստատելու ժամանակն է» ,- հայտարարել է Ֆյուլեն:

Back to top button
Close