ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Անջրանցիկ հագուստ՝ ցանկացած եղանակի համար

Չնայած հայտնի արտահայտությանը, որ բնությունը վատ եղանակ չունի, թաց հագուստն ու թրջված կոշիկները ամեն դեպքում անձրեւոտ եղանակին սրտնեղություն են պատճառելու:

Ի՞նչ է անհրաժեշտ, բացի անձրեւանոցից ու անջրանցիկ թիկնոցից, երբ հորդառատ անձրեւին դուրս ես գալիս տնից:

Լոձի համալսարանի լաբորատորիաներից  մեկի աշխատակիցները հայտնել են, որ կարողացել են մշակել մանրաթել հյուսվածք, որը լիովին անջրանցիկ կլինի: Գործվածքը պատվել է հատուկ ծածկույթով:

P3191086Բաղադրությունը պլազմային է. իոնացված գազ` ձեւավորված չեզոք ատոմներից եւ լիցքավորված մասնիկներից` իոններից ու էլեկտրոններից:

Հետազոտողները ցույց են տալիս, թե ինչ է տեղի ունենում կտորի հետ, որը մշակված չէ, եւ մյուս կտորը, որը պատված է պլազմային ծածկույթով:

«Մենք մշակել ենք մի մեթոդ, որի ժամանակ գործվածքը կարող է մշակված լինել հատուկ ջրահեռացնող բաղադրությամբ, որը ոչ միայն ծածկում է մակերեսը, այլեւ թափանցում է մանրաթելերի ներսը, այնպես որ գործվածքը չի թրջվում  նույնիսկ ամենահորդառատ անձրեւի ժամանակ»,- բացատրում է հետազոտական խմբի ղեկավար Յաչեկ Տիժինսկին:

nepromokaiki-03Բաղադրությունը, որը մշակվել է, կարող է կիրառվել ցանկացած գործվածքի վրա, ցանկացած տեսակի մանրաթելի` բնական կամ սինթետիկ ծագմամբ:

«Մեր տեխնոլոգիան կարող է օգտագործվել հագուստի արտադրության մեջ, նաեւ առօրյա կյանքում, օրինակ, սեղանի անձեռոցիկների համար»,- նշում է ծրագրի մասնակիցներից մեկը:

Back to top button
Close