Միջազգային

«Խորհրդային օկուպացիայի» Լատվիային պատճառած վնասը գերազանցում է 300 մլրդ. եվրոն

Լատվիայի օկուպացիայի վնասների հաշվարկման հանձնաժողովի նախագահ Ռուտա Պազդերեն հայտարարել է, որ ԽՍՀՄ ժամանակաշրջանում հանրապետությանը հասցված վնասը կազմել է ավելի քան 300 մլրդ. եվրո: Հաշվարկը դեռեւս շարունակվում է:

Պազդերեի խոսքերով, որպեսզի մանրամասնորեն հաշվարկվի փոխհատուցման ծավալները, կպահանջվի եւս 5 տարի:

Ըստ փորձագետի, Խորհրդային տարիներին Լատվիան կորցրել է 10 մլն. մարդ, եւ այժմ նոր մեթոդոլոգիա պետք է մշակվի, որպեսզի վնասը տնտեսական միավորով հաշվարկվի:

Ռուտա Պազդերեի խոսքերով, պետք է հաշվի առնվի նաեւ լատվիացիներին Խորհրդային բանակ զոակոչման վնասները:

Հարկ է նշել, որ Լատվիայում հանդես են եկել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը երկրում դադարեցնելու, ՌԴ ներդրողների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու եւ ռուսալեզու բնակչությանը երկրից արտաքսելու  նախաձեռնությամբ:

Back to top button
Close