ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Հետաքրքիր փաստեր աշխարհի տարբեր երկրների մասին

Դուք կարող եք ճանապարհորդել ամբողջ կյանքում՝ բացահայտելով բազմաթիվ գաղտնիքներ, սակայն միշտ էլ կլինեն փաստեր, որոնց մասին ոչ բոլորը կիմանան:

1. Ամենաշատ բանտարկյալ ունեցող երկիրը համարվում է ԱՄՆ-ն

ԱՄՆ-ում բնակվում է Երկիր մոլորակի ամբողջ բնակչության 5%-ը, իսկ կալանավայրերում են ամբողջ աշխարհի բանտարկյալների 25% -ը՝ 2 մլն. 200 հազար մարդ:

Երկրորդ տեղը զբաղեցնում է Ռուսաստանը՝ 1 մլն. 500 հազար բանտարկյալ: Երրորդ տեղում Չինաստանն է՝ 870 հազար բանտարկյալ:

2. Ամենագեր բնակչություն ունեցող երկիրը՝ Նաուրու

clip_image002[4]

Այդ փոքր կղզի -պետության բնակչության 95%-ն ունի ավելորդ քաշ: Պատճառը՝ շատ են ուտում, քիչ շարժվում:

3. Երկիր, որն ամենաբարձր հավանականությամբ կհայտնվի ջրի տակ՝ Մալդիվյան կղզիներ

Այս երկրի բնակչությունը կանգնած է կործանման լուրջ վտանգի առջև՝ գլոբալ տաքացման հետեւանքով ամեն տարի կղզին ավելի ու ավելի է ընկղմվում ջրի մեջ:

clip_image003[4]

4. Ֆրանսիա՝ առավելագույն ժամային գոտիներ ունեցող երկիրը

Ֆրանսիայի ամբողջ տարածքը գտնվում է 12 ժամային գոտիներում, ԱՄՆ-ն՝ 11, Ռուսաստանը՝ 9:

clip_image004[4]

5. Գուամ՝ աշխարհում միակ երկիրը, որտեղ ճանապարհները պատրաստված են մարջանից

Գուամում չկա բնական ավազ, այդ պատճառով այնտեղ ասֆալտը պատրաստում են մարջանից եւ նավթից:

clip_image005[4]

6. Աֆղանստան՝ ամենաշատ քանակությամբ ափիոն արտադրող երկիրը

 Այստեղ արտադրվում է ամբողջ աշխարհի ափիոնի 95% -ը:

clip_image008[4]

7. Ռուսաստան՝ աշխարհի ամենաշատ թթվածին արտադրող երկիրը

Սիբիրում աճում է ամբողջ աշխարհի անտառների 25%- ը, որն ավելի շատ տարածք է ընդգրկում, քան ԱՄՆ-ի մայրցամաքային մասը, ինչը Ռուսաստանին դարձնում է աշխարհում ամենահզորը ածխածնի երկօքսիդից արժեքավոր թթվածնի մշակման գործընթացում

clip_image009[4]

8. Սոմալի՝ աշխարհի ամենա ոչ խաղաղասեր երկիրը

Համաձայն Global Peace index-ի տվյալների՝ Սոմալին դարձել է աշխարհի ամենահաճախ պատերազմող երկիրը՝ շրջանցելով Իրաքին: Սոմալիի բնակչությունը գտնվում է ինչպես մշտական պատերազմական դրության, այնպես էլ շարունակական հեղափոխությունների մեջ: Այս ամենի պատճառը Սոմալիի բնակչության ծայրահեղ աղքատությունն է, որտեղ նույնիսկ սնունդը չի բավարարում բնակչությանը:

clip_image011[4]

9. Աշխարհի ամենակիրթ հասարակություն ունեցող երկիրը  համարվում է Կանադան

Բնակչության գրեթե 50%-ն ունի միջին մասնագիտական կրթություն, Կանադային հաջորդում են Իսրայելը՝ 45% -ով, Ճապոնիան՝ 44%-ով:

clip_image012[4]

10. Աշխարհի խոշորագույն քաղաք-պետություն՝ Սինգապուր

clip_image013[4]

11.Պապուա Նոր Գվինեա՝  ամենաշատ լեզուներ ունեցող երկիրը

Չնայած որ անգլերենը համարվում է պետական լեզուն, իրականում դա միայն ֆորմալ առումով է այդպես, անգլերենով այստեղ խոսում են բնակչության ընդամենը 2%-ը: Պապուա Նոր Գվինեայի բնակչությունը խոսում է ավելի քան 820 տարբեր լեզուներով, ինչը կազմում է ամբողջ աշխարհի լեզուների 12%-ը:

clip_image014[4]

12. Ամենաշատ տանկ ունեցող երկիրը համարվում է Ռուսաստանը

Ռուսաստանում կա  21.000 տանկ, երկրորդ տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ն՝ 16.000 տանկով:

clip_image017[4]

13. Իր երկրի սահմաններից դուրս ամենաշատ բնակչություն ունեցող երկիրը համարվում է Մալթան

Տնտեսական մի քանի ճգնաժամերի եւ ծնելիության մակարդակի աճի հետեւանքով Մալթայում գրանցվել է անսովոր արտագաղթ, ինչի հետեւանքով ներկայում այդ երկրի սահմաններից դուրս ավելի շատ Մալթայի  քաղաքացիներ կան, քան երկրի ներսում:

clip_image019[4]

14. Ամենաբազմազան երկիրը աշխարհում համարվում է Հնդկաստանը

Գրեթե բոլոր առումներով՝ մշակութային, տնտեսական, կլիմայական, ռասսայական, լեզվական, էթնիկ եւ կրոնական,  Հնդկաստանը համարվում է ամենաբազմազան երկիրն աշխարհում:

clip_image020[4]

Back to top button
Close