Միջազգային մամուլի տեսություն

Պորոշենկոյի «Պատ» նախագծի 100 մլն. եվրո արժեքով սխալ հաշվարկը. Der Spiegel

Այս շաբաթ ուկրաինական կառավարությունը ԶԼՄ-ներում մեծ աղմուկով ազդարարեց «Պատ» նախագծի աշխատանքների սկիզբը: Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով 2000 կմ ձգվող ութ հազար խրամատները, փշոտ մետաղալարերով կոնստրուկցիաներն ու բազմաթիվ պարիսպները ապագայում պետք է պաշտպանեն Ուկրաինան Ռուսաստանի կողմից հարձակման դեպքում: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացավ, որ պաշտպանական այս կառույցները կամրապնդվեն ժամանակակից գիտության վերջին խոսք հանդիսացող նորարարություններով:

«Սակայն այս հայտարարություններին ակնհայտորեն հակասում են նախագծին տրված ներկայիս գնահատականները»,- գրում է գերմանական Der Spiegel ամսագրի մեկնաբան Բենիամին Բիդդերը: Այդ հաշվարկն իրականացրել է Դնեպրոպետրովի տարածաշրջանի նահանգապետ միլիարդատեր Իգոր Կոլոմոյսկին, այսինքն «մարդ, ով կարող էր ավելի ճշգրիտ հաշվարկ իրականացնել»: Կոլոմոյսկու կարծիքով՝ «Պատ»-ի կառուցումը կարժենա 100 մլն. եվրո, ինչը նշանակում է, որ ամեն մի մետրի համար կծախսվի 50 եվրո, սակայն այդ գումարով Դնեպրոպետրովսկում թերևս միայն ծաղկաթումբ կարելի է պատրաստել, բայց ամենևին ոչ պաշտպանական կառույց:

v2-ukraine 10Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի խոսքով՝ Կիևին՝ պարսպի կառուցման աշխատանքների համար սեփական միջոցները կբավականացնեն միայն ամրությունների առաջին հատվածի համար, մնացածը վարչապետը ծրագրում է ստանալ Արևմուտքից: Սակայն փորձագետները այն կարծիքին են, որ Կոլոմոյսկու կողմից մատնանշված 100 մլն. եվրոն նախագծի իրականացման համար չի բավականացնի,- շարունակում է հեղինակը: Այսպես, Ռազումկովի կենտրոնի ռազմական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Սունգուրովսկին կարծում է, որ «Ուկրաինայում իսրայելական օրինակով պսշտպանական արգելապատնեշների արժեքը կկազմի մի քանի միլիարդ եվրո, իսկ Կիևին միջոցներ են անհրաժեշտ շատ ավելի կարևոր նպատակների համար, օրինակ՝ բանակի վերականգնման և տնտեսական բարեփոխումների»:

Ukraine president declares one-week ceasefire in restive eastԲացի այդ, շարունակում է Բիդդերը, Ռուսաստանի հետ սահմանը շատ տեղերում անգամ նախանշված չէ, մանավանդ որ Կիևը այն չի վերահսկում Լուգանսկի տարածքից մինչև Ազովի ծովի ափը, և ապստամբները չեն թույլատրի պատի հայտնվելը: Սունգուրովսկին վստահ է, որ պաշտպանական արգելապատնեշները Ուկրաինային Ռուսաստանից չեն պաշտպանի: Նմանատիպ արգելապատնեշները «կարող են կանգնեցնել անօրինական  ներգաղթյալներին, օրինախախտներին ու ահաբեկիչներին, բայց ոչ ռազմական ստորաբաժանումներին»: Ռուսական Զինված ուժերի համակարգված հատվածներն առանց դժվարության կարող են անցնել այդ արգելքներով: «Ռազմական տեսանկյունից պատը ոչ մի նշանակություն չունի»,- ասում է փորձագետը:

Սակայն քաղաքական տեսանկյունից ամեն ինչ այլ է, ավելացնում է Der Spiegel-ը: Սունգուրովսկին վստահ է, որ «պատի կառուցումը հոգեբանական էֆեկտ կստեղծի, որը կարող է ամրապնդել ռուսական «եղբայրական» ժողովրդից հեռացումը»: Բացի այդ, հոկտեմբերին անցկացվող Գերագույն Ռադայի ընտրություններում Պորոշենկոն ցանկանում է ստանալ մեծամասնությունը: Բայց Կրեմլը, ռուսական զինվորներին գաղտնի Ուկրաինայի արևելք ուղարկելով, պարտության մատնեց նրան: Հիմա էլ նա վարչապետ Յացենյուկի հետ իրեն թույլ է տալիս կոշտություն ցուցաբերել Մոսկվայի հարցում: Քաղաքագետ Դենիս Բոգուշը պատնեշի կառուցման նախագիծը «փիար-քայլ» է համարում՝ «շատ թանկ, և այն գումարներով, որոնք Ուկրաինան պարզապես չունի»:

Մարինե Ալեքսանյան 

Der Spiegel

Back to top button
Close