ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Արական եւ իգական ուղեղների 20 տարբերությունները

Մարդկային ուղեղը մնում է ամենավերջին խոչընդոտներից մեկը, որը չի հաղթահարվել բժշկության կողմից. մենք դեռեւս չունենք հստակ պատկերացում այն մասին, թե այս կենսական օրգանում ինչպես են արյան անոթները, բջիջները եւ նյարդային մանրաթելերը, համատեղելով իրենց ջանքերը, որոշում մեր առողջության վիճակը եւ որոշիչ կերպով ազդեցություն ունենում մեր կյանքի վրա:

Ուղեղի միջին քաշը 1,36 կգ է, ինչը մոտավորապես կազմում է մարմնի քաշի 2 %-ը: Ընդ որում, մեր ուղեղը սպառում է օրգանիզմի կողմից արտադրվող էներգիայի 20%-ը, ավելի շատ, քան որեւէ այլ օրգան: Այն վերցնում է նաեւ մեր շնչած թթվածնի 20%-ը:

Ուղեղի ամենամեծ գաղտնիքներից մեկը կապված է սեռի հետ: Հայտնի է, որ կանայք ավելի շատ են հակված մտագարության եւ դեպրեսիայի, իսկ որոշ նյարդաբանական հիվանդություններ, օրինակ, Պարկինսոնի հիվանդությունը, առավել հաճախ ախտահարում է տղամարդկանց:

Ինչու՞ է դա այդպես: Այս հոդվածում մենք կպատմենք ձեզ ուղեղի տարբերությունների մասին` կախված սեռից:

1

Վաղուց արդեն ապացուցված է, որ կնոջ ուղեղը 10%-ով պակաս է տղամարդու ուղեղից, սակայն ինտելեկտի մակարդակի վրա դա չի ազդում:

2

Հետաքրքրական է, որ արական սեռի ուղեղը տարիքի հետ ավելի արագ է նվազում, քան իգական սեռինը:

3

Միեւնույն խնդիրը լուծելու համար տղամարդիկ եւ կանայք ներգրավում են գլխուղեղի տարբեր մասերը:

4

Եթե տղամարդը մոլորվել է, ապա նա կհիշի շարժման ուղղությունը եւ անցած հեռավորությունը, իսկ կինը` կողմնորոշող առարկաները: Այդպես է նաեւ մեքենա վարելիս. տղամարդը հիշում է ճանապարհը հեռավորությունների թվային արժեքներով, իսկ կինը հաճախ հիշում է բարձր ցուցանակները եւ խանութների ցուցափեղկերը:

5

Կինը հաճախ է հիշում բոլոր մանրամասները, տղամարդու համար բավարար են ամփոփ մտքերը:

6

Տղամարդիկ արագ են ընկալում տեղեկատվությունը, հետեւաբար ավելի արագ են արձագանքում:

7

Կանայք հաճախ կարող են ընկալել մի քանի տեղեկատվական հոսքեր, իսկ տղամարդիկ գրգռվում են, երբ նրանք ստիպված են ինչ-որ բան «միաժամանակ» անել:

8

Տղամարդիկ ուժեղ են ճշգրիտ գիտությունների մեջ, իսկ կանանց ավելի լավ են տրվում հումանիտարները:

9

Տղամարդիկ մտածում են սեքսի մասին ամեն րոպե, իսկ կանայք հիշում են դրա մասին մի քանի օրը մեկ անգամ: Մոլի եւ այլ ծայրահեղությունները հաշվի չեն առնված:

10

Կանայք ավելի շատախոս են: Այսպիսի մարդամոտությունը կապված է ուղեղում հաճույքի կենտրոնի աշխատանքի հետ:

11

Տղամարդիկ եւ կանայք տարբեր կերպ են արձագանքում կտրուկ ու նյարդայնացնող ձայներին:

12

Վստահության հաստատման համար կնոջը բավարար են գրկախառնությունները` 20 վայրկյանով:

13

Կանայք օրվա ընթացքում օգտագործում են գրեթե երեք անգամ ավելի շատ բառ, քան տղամարդիկ:

14

Կանանց ուղեղը գործելուց ավելի շատ է տաքանում, քանի որ ավելի շատ գլյուկոզա է «այրվում»:

15

Տղամարդիկ եւ կանայք հումորի տարբեր ընկալումներ ունեն: Տղամարդկանց ավելի շատ հուզում է ուրախ ավարտը, իսկ կանայք հաճույք են ստանում հումորի նրբությունից, ընդհանուր առմամբ, շարադրման լեզվից եւ հանգուցալուծումից ստանում են նույնիսկ ավելի շատ հաճույք, քան տղամարդիկ:

16

Կանանց մոտ կազմակերպչական հմտություններն ավելի լավ են զարգացած:

17

Տղամարդկանց լսողությունն ավելի թույլ է, հետեւաբար կանայք լսում են ամենաբարակ հնչերանգները, իսկ տղամարդիկ ոչ միշտ: Շոշափողական զգացողությունների առումով տղամարդիկ տանուլ են տալիս կանանց: Տղամարդկանց տեսողությունը բավական տարփական է, իսկ կանայք ավելի լավ են հիշում պատկերի մանրամասները:

18

Տղամարդիկ խոսքն ընկալում են տրամաբանության օգնությամբ, ուստի «լսում են ճիշտ այն, ինչ ասվում է», իսկ կանայք միացնում են ինտուիցիան ու զգացմունքները, ուստի նրանց «աչքին միշտ ինչ-որ ակնարկներ են երեւում»:

19

Կանայք բնությունից ավելի շփվող են, տղամարդիկ` ագրեսիվ մրցակիցներ: Դրա համար են տղամարդիկ ավելի շատ կռվում: Նույն պատճառով կանայք զայրանում են նրանից, որ տղամարդիկ չեն կարող իրենց հետ երկար զրուցել. բանն այն է, որ տղամարդկանց խոսքը սովորաբար ավելի թույլ է զարգացած:

20

Եթե ճանապարհին գնդակ է ընկած, ապա տղամարդը կհարվածի դրան, իսկ կինը, ամենայն հավանականությամբ, կվերցնի եւ կսեղմի կրծքին: Այսպես են դրսեւորվում տղամարդկանց եւ կանանց տարբեր բնական նշանակությունները:

Ավելին
Back to top button
Close