Միջազգային

Քոբուլեթիի միջադեպը վրացական ՀԿ-ներն անվանել են իսլամոֆոբիա

Վրացական մի շարք հասարակական կազմակերպություններ Աջարիայի Քոբուլեթի քաղաքում արձանագրված միջադեպը բնորոշել են որպես իսլամոֆոբիա եւ մեղադրել են իշխանություններին կրոնական անհանդուրժողականության դեպքին ոչ ադեկվատ արձագանքելու մեջ:

Հիշեցնենք, որ երեկ, ինչպես հաղորդել էր ԳԱԼԱ-ն, Քոբուլեթիի շենքերից մեկի բնակիչները խոզ են մորթել եւ գլուխը կախել կառույցի մուտքին` բողոքելով ընդդեմ մզկիթ-մեդրեսեի բացման: Թուրքիայի քաղաքացին ցանկություն է հայտնել հենց այդ շենքում բացել մեդրեսեն: Ակցիայի մասնակիցները փակել են Բաթումին Քոբուլեթիի հետ կապող կենտրոնական ավտոմայրուղին` որոշ ժամանակով դադարեցնելով երթեւեկությունը:

default«Վերջին շրջանում մուսուլմանների նկատմամբ ճնշումներն ու հետապնդումները պարբերական բնույթ են կրում, ինչը նման հանցագործություններին պետության կողմից անարդյունավետ եւ ոչ ադեկվատ արձագանքման արդյունք է»,- ասվում է վրացական ՀԿ-ների այսօր տարածած հայտարարության մեջ:

Քոբուլեթիում արդեն քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի 151-րդ հոդվածով (կյանքից զրկելու սպառնալիքը կամ առողջությանը վնաս հասցնելը):

Back to top button
Close