Միջազգային

Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի կողմից զինյալներին հասցված հարվածը կդիտարկվի որպես ագրեսիա. ՌԴ ԱԳՆ

Առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սանկցիայի ԱՄՆ-ի կողմից Սիրիայի տարածքում զինյալ-ջիհադիստների դիրքերին հնարավոր հարվածները կհամարվի ագրեսիայի ակտ եւ միջազգային իրավունքի կոպիտ խախտում: Նման հայտարարություն է տարածել Ռուսաստանի ԱԳՆ-ն:

«ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ հնարավոր են ամերիկյան զինուժի կողմից հարվածները «Իսլամական պետության» Սիրիայի տարածքում գտնվող դիրքերին՝ առանց այդ պետության օրինական կառավարության համաձայնության: Նման քայլը, առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշման, կդիտարկվի որպես ագրեսիա եւ միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Նրա խոսքերով, հիմքեր կան ենթադրելու, որ այդ դեպքում հարվածի տակ կհայտնվեն սիրիական կառավարական ուժերը, ինչը կարող է բերել հակամարտության հետագա շիկացման:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարը կտարվի ավիացիայի օգնությամբ եւ ԱՄՆ-ի գործընկերների աջակցությամբ:

Back to top button
Close