Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզվել ընդհանուր խմբում. sport.times.am

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է վնասվածքից և վերսկսել է մարզվել ընդհանուր խմբում:

«Բորուսսիայի» տեղեկատվական գործընկեր «Ruhr Nachrichten» պարբերականը հաղորդում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը սեպտեմբերի 10-ին մարզվել է գերմանական ակումբի ընդհանուր խմբում։

Այսպիսով` Մխիթարյանը կկարողանա մասնակցել Բունդեսլիգայի երրորդ տուրի՝ «Ֆրայբուրգի» դեմ խաղին, որը կայանալու է սեպտեմբերի 13-ին։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Եվրո-2016-ի ընտրական փուլի՝ Դանիա-Հայաստան (2:1): Նշենք նաև, որ ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն`  Մխիթարյանն անցել է դեղորայքային և ֆիզիոթերապևտիկ բուժման կուրս, սակայն միայն վաղը վերջնական բուժզննումից հետո պարզ կդառնա, թե նա երբ կկարողանա վերսկսել մարզումները:

Back to top button
Close