Միջազգային մամուլի տեսություն

«Իսլամական պետությունը» փորձում է մոլորեցնել պաղեստինացիներին. Le Temps

ԻԼԻՊ-ի պատվիրակներն ակտիվորեն աշխատանք են տանում պաղեստինացիների շրջանում՝ նրանց համոզելով պայքարի մեջ մտնել «Իսլամական պետության» թշնամիների դեմ,- գրում է Սերժ Դյումոնը Le Temps թերթում հրապարակված հոդվածում:

«Ամուր ժայռ» օպերացիայի ամենասկզբում իսրայելական բանակը Գազայի շրջանում լիկվիդացիոն գործողություն իրականացրեց, որն աննկատ մնաց: Այն կազմակերպել էին իսրայելական հատուկ ծառայությունները: «Օպերացիայի թիրախը ջիհադիստ Սուլթան ալ Խարբին էր, ով մասնակցություն էր ցուցաբերել Լիբիայի, Յեմենի ու Սիրիայի մարտական գործողություններին՝ պաղեստինյան անկլավ գալուց առաջ՝ «Իսլամական պետությանը» հենակետ ստեղծելու համար»,- գրում է հրատարակչությունը:

MIDEAST_2968734b«Արդյո՞ք հասավ նա հաջողության: Նա շատ քիչ ժամանակ ուներ ընդհատակյա միավորման հիմքերը գցելու համար՝ չնայած որ կապի մեջ էր «Համասի» այլախոհների հետ: Նրանցից շատերը չեզոքացվեցին ամառային ռազմական օպերացիայի ժամանակ: Հայտնի է, որ ծայրահեղականները պարբերաբար կապի մեջ էին գտնվում եգիպտական ջիհադիստական շարժման՝ «Անսար Բեյթ ալ Մաղդիս»-ի հետ, որը հիմնավորված է Սինայում և օգտվում է «Իսլամական պետության» տեխնիկական աջակցությունից»,- գրում է հոդվածի հեղինակը:

«Դեռ մի քանի ամիս առաջ ԻԼԻՊ-ի նկատմամբ համակրանք տածողներն իրենց չէին դրսևորում ոչ արևմտյան ափին, և ոչ է Գազայի հատվածում: Ընթացիկ տարվա սկզբից պաղեստինյան ադմինիստրացիան շուրջ 40 հոգու է ձերբակալել, ովքեր պատրաստվում էին Սիրիա կամ Իրաք ուղևորվել մարտական գործողություններին մասնակցելու համար: Նրանցից մոտ 30-ը կապված էին «Ան Նուսրայի ճակատ» կազմակերպության, «Ալ-Քաիդայի» սիրիական մասնաճյուղի և ԻԼԻՊ-ի այլ խմբավորումների հետ»:

iraq_slide«Ձերբակալվածների խոստովանական ցուցմունքներից դատելով՝ մի քանի տասնյակ պաղեստինացիներ դեռևս գործում են Սիրիայի և Իրաքի տարածքում: Նրանք պատերազմում են ԻԼԻՊ-ի գաղափարախոսութամբ տարված Իսրայելի արաբների հետ միասին: Ջիհադիստները չեն թաքնվում, նրանք իրենց «հերոսությունները» պատկերող լուսանկարները հրապարակում են Ֆեյսբուքում՝ յուրատեսակ քարոզչություն իրականացնելով:  Եվ կողմնակիցների ներգրավման այդ քարոզարշավը, դատելով Նազարեթում և իսրայելյան ու պաղեստինական այլ քաղաքներում կայացված մի շարք ակցիաներից, տալիս է իր պտուղները»:

«Դեռևս չի կարելի ասել, որ «Իսլամական պետությունն» ամրապնդել է դիրքերը մեզ մոտ, բայց կան մի շարք տագնապալի նշաններ, և մենք վերահսկում ենք իրավիճակը»,- հայտարարել է ներքին անվտանգության նախարար Իցհակ Ահարոնովիչը: Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը այդ կազմակերպությունն օրենքից դուրս հռչակող հրաման է արձակել: Փաստաթուղթը թույլատրում է փակել կասկածելի մզկիթները, հարցաքննել նրանց կառավարիչներին ու առգրավվել Waqf(զոհաբերություններ) արխիվներն ու հաշիվները: Իսրայելական ոստիկանության ղեկավար Յոհանան Դանինոն հաստատել է, որ իր հսկողության տակ աշխատող ծառայություններն աշխատում են «Շաբակ»-ի հետ համատեղ՝ «Իսլամական պետությանն» աջակցությունը կանխելու նպատակով»,- գրում է հրատարակչությունը:

Մարինե Ալեքսանյան  

Le Temps

Back to top button
Close