Միջազգային

Էբոլա վիրուսը` Լիբերիայի գոյությանը սպառնացող լուրջ վտանգ

Լիբերիան բախվել է իր գոյությանը սպառնացող «լուրջ վտանգի հետ», քանզի Էբոլա մահացու վիրուսը տարածվում է «անտառային հրդեհի նման»,- հայտարարել է երկրի պաշտպանության նախարարը:

Բրաունի Սամուկայը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների առջև, միջազգային հանրության արձագանքը միանգամայն զուսպ է անվանել: Նրա խոսքերով` վիրուսի Cholera-patientsդեմ պայքարելու համար Լիբերիան չունի ոչ ենթակառուցվածքային հնարավորություններ, ոչ մասնագետներ, ոչ էլ ֆինանսական ռեսուրսներ:

Պաշտպանության նախարարության ղեկավարը հայտարարել է, որ առողջապահության թույլ համակարգը չի կարողանում պայքարել համաճարակի հետ: «Մահացու Էբոլա վիրուսը հանգեցրել  է մեր պետության բնականոն գործունեության խաթարմանը»,- ասել է նախարարը:

EBOLA02_3000930bԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել էր, որ Արևմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսից զոհերի թիվն աճել է` հասնելով  մինչ 2296 մարդու: Ընդ որում, ինչպես նշվում է զեկույցում, հիվանդությամբ վարակված է նվազագույնը 4293 մարդ: Կազմակերպության տվյալներով` վարակվածների իրական թիվը կարող է 4 անգամ գերազանցել այս ցուցանիշը:

Ինչպես նշում են ԱՀԿ ներկայացուցիչները, սա էբոլայի վիրուսի ամենամասշտաբային համաճարակն է: Ինչպես հայտարարում են կազմակերպությունից, Լիբերիայում ամենավտանգավոր վիճակն է ստեղծվել: Բարդ վիճակ է առաջացել նաև Սիերա-Լեոնեում, Գվինեայում ու Նիգերիայում:

Back to top button