ԳԱԼԱ news. 09 սեպտեմբերի

Առաջարկում ենք դիտել ԳԱԼԱ news-ի այսօրվա գլխավոր թողարկումը:
♦Այսօր խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունները հերթական նիստն են անցկացրել, նոր, համատեղ որոշումներ ընդունել: Առաջիկայում քառյակը առաջարկությունների փաթեթ կներկայացնի:
♦ԱԺ-ն այսօր քննարկել է Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ու Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
♦Արցախի իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և կողմնակցություն ժնևյան կոնվենցիաների դրույթներին, պատրաստ են ադրբեջանական կողմին փոխանցել ԼՂՀ սահմանը հատած Ադրբեջանի անչափահաս քաղաքացուն:
♦Ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վրեժի Դավթյանը:
♦Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակեն Նյու Յորքում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Հանդիպում նախատեսվում է այս ամիս Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով:
♦Տեղական ինքնակառավարման Եվրոպական Խարտիայի գաղափարների ջատագովները կոչ են անում նաեւ Հայաստանի իշխանություններին վերանայել օրենսդրությունը, խրախուսել միջհամայնքային երկխոսությունը: Այսօր քննարկում է անցկացվել Գյումրիում: