Նորություններ

Քառյակը նիստ է հրավիրել. ՀՅԴ-ն պետք է որոշի՝ շարունակելու՞ է իր գործունեությունը քառյակի կազմում, թե՞ոչ

ԱԺ ՀՅԴ խմբակցությունում քիչ առաջ մեկնարկեց ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների` ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, Ժառանգության եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչների հերթական նիստը:

Նիստին ԲՀԿ-ից մասնակում է խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը, ՀԱԿ-ից ներկա են խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը: Ժառանգությունը ներկայացնում են Ռուբեն Հակոբյանն ու Թեւան Պողոսյանը: Իսկ «հյուրընկալող» կողմից ներկա են ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ Արծվիկ Մինասյանը: Նշենք, որ արձակուրդից հետո սա քառյակի առաջին նիստն է:

Մեր ունեցած տեղեկություններով նիստում քննարկելու են առաջիկա համապետական հանրահավաքի հետ կապված կազմակերպչական որոշ հարցեր: Բացի դրանից, այսօր ՀՅԴ-ն պետք է վերջնական պատասխան տա՝ շարունակելու է իր գործունեությունը քառյակի կազմում, թե՞ ոչ: Ինչպես հայտնի է, խորհրդարանական այս ուժը կողմ է սահմանադրական բարեփոխումներին: Իսկ ԱԺ ՀԱԿ, ԲՀԿ եւ Ժառանգություն խմբակցությունները պատրաստվում են կազմակերպել հանրային քննարկումներ եւ հասարակությանը ներկայացնելու են, թե ինչու են դեմ եւ ինչ նպատակ է իրականում հետապնդում իշխող քաղաքական ուժը՝ իրականացնելով սահմանադրական բարեփոխումները:

Այլ մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ:

Back to top button
Close