Միջազգային

Չիլիի մայրաքաղաքում ահաբեկչություն է իրականացվել

Չիլիի իշխանություններն «ահաբեկչական ակտ» են անվանում  երկրի մայրաքաղաք Սանտյագոյում գրանցված պայթյունը:

Պայթուցիկ սարքը գործի է դրվել ճաշի ժամին ոչ մեծ առևտրի կենտրոնում` մետրոպոլիտենի մուտքի մոտ:

Ոստիկանությունը հետախուզում է կասկածյալին, ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն` ռումբը տեղադրած տղամարդը մեքենայով փախուստի  է դիմել:

Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 14 մարդ:

Դեռևս ոչ ոք իր վրա չի վերցրել կատարվածի պատասխանատվությունը: «Սույն ողբերգությանը մենք կպատասխանենք ուժով ու կկիրառենք ամենախիստ պատժամիջոցները»,- հայտարարել է Չիլիի ՆԳՆ ղեկավար Ռոդրիգո Պենյալիլյոն:

Ոստիկանությունում համարում են, որ ահաբեկչության ետևում կարող է կանգնած լինել անարխիստական խմբավորումներից մեկը. այս շաբաթ Չիլիում նշում են ռազմական հեղաշրջման 41-րդ տարելիցը, ինչի արդյունքում իշխանության եկավ Աուգուստո Պինոչետը:

Back to top button
Close