Միջազգային

Դոնբասում շուրջ 600 ձեռնարկություններ են ոչնչացվել

Դոնբասում Հակաահաբեկչական օպերացիայի ընթացքում ոչնչացվել են շուրջ 600 ձեռնարկություններ,- հայտարարել է Ուկրաինայի պետական ֆիսկալային ծառայության ներկայացուցիչ Իգոր Բիլոուսը ICTV հեռուստաընկերության եթերից:

«396 ընկերություններ ոչնչացվել են Դոնեցկի մարզում, շուրջ 200 ընկերություններ` Լուգանսկում: Դրանք այն ընկերություններն են, որոնք վերակառուցել չի հաջողվի: Խոսքը գնում է ֆիզիկական ոչնչացման մասին»,- պարզաբանել է նա:

Ռազմական գործողությունների արդյունքում ենթակառուցվածքային ձեռնարկություններին հասցված նյութական կորուստները զգալի են, քանի որ խոսքը գնում է մեծ արդյունաբերական տարածաշրջանի մասին, վնասի վերականգնման համար տասնյակ միլիարդավոր դոլարներ կպահանջվեն,- հաղորդել է Իգոր Բիլոուսը:

Back to top button
Close