Միջազգային

Իրանում խփված անօդաչու սարքը օդ է բարձրացել Ադրբեջանի տարածքից

Իրանի ուրանի հարստացման կենտրոնի մոտ օրերս խփված իսրայելական անօդաչու սարքը բաց է թողնվել Ադրբեջանի տարածքից: Նման տեղեկատվություն են հաղորդել արեւմտյան լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին իրանցի զինվորականները հաղորդել էին, որ Նաթանզի շրջանում ոչնչացրել են իսրայելական հետախուզական  «Hermes 450» անօդաչու սարքը:

Իսրայելական ԶԼՄ-ներն անմիջապես արձագանքեցին եւ տեղեկատվություն տարածեցին, որ սարքի՝ Իսրայելին պատկանելու փաստն ապացուցված չէ: Ավելին, նշվում է, որ թեեւ անօդաչուն արտադրված է Իսրայելում, սակայն օգտագործվում է նաեւ այնպիսի երկրների զինուժի կողմից, ինչպիսիք են Ադրբեջանը, Վրաստանը եւ Ղազախստանը:

Իտալացի ռազմական լրագրող, փորձագետ Դեվիդ Սենսոտտին կարծիք է հայտնել, որ տվյալ անօդաչուն օդ է բարձրացել Ադրբեջանի տարածքից: Նա պնդում է, որ լուսանկարում խփված անօդաչուն հիշեցնում է 2011թ.-ին Լեռնային Ղարաբաղում ոչնչացված սարքը:

Back to top button