Միջազգային

Կալիֆորնիայի Սենատն ընդունեց Հայոց Ցեղասպանության ուսուցման AB1915 բանաձեւը

Կալիֆորնիայի Սենատը երեկ երեկոյան փակ քվեարկությամբ 36 կողմ, 0 դեմ ձայներով միաձայն ընդունել է AB 1915 բանաձևը:

Կալիֆորնիայի նահանգային վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանի հեղինակած այս օրինագիծը նախատեսում է Հայոց Ցեղասպանության ուսուցում՝ սոցիալական գիտությունների ծրագրերում:

Բանաձևը ստորագրելու համար կներկայացվի Կալիֆորնիայի նահանգապետին:

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը ողջունել է Կալֆորնիայի նահանգային սենատի անդամներին  այս կարևոր ուսումնական բանաձևն ընդունելու հարցում ցուցաբերած վճռականության և հաստատակամության համար, ինչպես նաև բանաձևի համահեղինակներ Ադրին Նազարյանին եւ Քաչո Աչաջյանին՝ իրենց նվիրավածության և առաջնորդության համար:

Back to top button
Close