Միջազգային

Վրաստանն ու Իրանն անհանգստացած են ԼՂ շփման գծում լարվածության կապակցությամբ

Վրաստանը հուսով է, որ վերջին օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև առաջացած հակամարտությունն «անհապաղ կերպով արմատախիլ կարվի»: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն:

«Մենք մեծ անհանգստությամբ հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում Ադրբեջանի ու Հայաստանի միջև: Ես միանգամայն վստահ եմ, որ ո՛չ մեր տարածաշրջանին, ո՛չ ողջ աշխարհին պետք չի հերթական ապասառեցված հակամարտությունը, լարվածության ևս մեկ օջախ, և այդ իսկ պատճառով էլ ես վստահ եմ, որ երկու երկրների առաջնորդները կգտնեն ընդհանուր լեզու ու կկարողանան հակամարտության կարգավորումը տեղափոխել խաղաղ ճանապարհ»,- նշել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը, փոխանցում է Грузия Online-ը:

Փանջիկիձեն առանձնակի անհանգստություն է արտահայտել երկու կողմերի տված զոհերի կապակցությամբ:

«Ինչքան ես գիտեմ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև նախատեսված  է հանդիպում, և դա ինձ հույս է տալիս, որ հակամարտությունը կլուծվի»:

Բացի այդ, Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Մարզիե Աֆհամը ևս հայտարարությամբ  է հանդես եկել շփման գծում գրանցված միջադեպերի կապակցությամբ: Վերջինս հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում: Աֆհամն ափսոսանք է հայտնել շփման գծում գրանցված բախումների կապակցությամբ և հակամարտող կողմերին զսպվածության կոչ է արել:

Back to top button