Միջազգային

Կիևը ծրագրում է ոչնչացնել մալազիական Boeing-ի վթարում իր մեղավորության ապացույցները. Չուրկին

ՌԴ իշխանությունները հնարավոր են համարում, որ Կիևը ծրագրում է ոչնչացնել ապացույցները, որոնք վկայում են մալազիական ավիաընկերությանը պատկանող Boeing 777-ի վթարում Կիևի մասնակցությունը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:

Որպես ապացույց, Չուրկինը նշել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել էր դադարեցնել ռազմական գործողությունները օդանավի կործանման վայրից 40 կմ շառավղով, սակայն իրականում խախտել է այդ խոստումը:

«Խոստումը նա դրժել է, իսկ Ուկրաինայի պաշտոնական անձինք հրապարակային կերպով հայտարարել են նոր խնդրի մասին` աշխարհազորականներից մաքրել եւ վերահսկողության տակ վերցնել այդ տարածքը: Մտավախություն ունենք, որ Կիևի իշխանությունների շարժառիթն է հանդիսանում մալազիական օդանավի կործանման մեջ իրենց մեղսակցությունը վկայող ապացույցները ոչնչացնելը»,- ասել է Չուրկինը:

Back to top button