Միջազգային մամուլի տեսություն

Դոնբասի բնակիչների մեծ մասը վստահ է, որ MH17-ը ռուսամետ զինյալները չեն խփել. The Washington Post

Դոնբասի բնակիչների մեծամասնությունը չի հավատում, որ մալազիական Boeing-ը խփել են ռուսամետ զինյալները,- գրում  է The Washington Post-ը:

«Այն խփել են ուկրաինացիները: Մալազիական օդանավի հետևից ևս 2 օդանավ է ընթացել»,- ասում է Օլեգը ` Գրաբովո գյուղի բնակիչը, որտեղ ընկել է  MH17-ի պոչի հատվածը: «Շատ մարդիկ տեսել են Սու-25-եր, որոնք ընթացել են այդ օդանավի հետևից»,- լրագրողին պատմել է ևս մեկ բնակիչ:

Ավելի վաղ ԱՄՆ հայտարարել է այն մասին, որ օդանավը կարող էր խփված լինել «ցամաք-օդ» հրթիռով, որը բաց է թողնվել աշխարհազորականների կողմից վերահսկվող տարածքից: Ինչպես հայտարարում է ուկրաինական հետախուզությունը, «Բուկ» զենիթահրթիռային  համակարգը օդանավը խփելուց մի քանի ժամ առաջ ընթացել է Տորեզ քաղաքի փողոցներով, որը ՌԴ տարածքից մի քանի կմ հեռավորության վրա է գտնվում:

1016624950Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում է հրատարակչությունը, տեղի բնակիչներից ոչ ոք չի տեսել զենիթահրթիռային համակարգը:

Սերգեյ Սենչենկոյի խոսքերով, հիմա փողոցներով այնքան ռազմատեխնիկա է ընթանում, որ տեղաբնակներն արդեն ուշադրություն չեն դարձնում դրանց վրա,- գրում է The Washington Post-ը:

Բացի այդ, բնակչությունը չի կարողանում հասկանալ, թե ինչու պետք է Boeing-ի ինքնաձայնագրիչների վերծանումը վստահվի  Մեծ Բրիտանիային, չէ՞ որ, նրանց խոսքերով, «Մեծ Բրիտանիային վերահսկում է ԱՄՆ-ը»,- գրում է հրատարակչությունը:

Back to top button