Միջազգային

Միջազգային ավիացիոն փորձագետները հրաժարվել են Boeing-ի կործանման վայրում սկսել աշխատանքները

Ուկրաինայի Դոնեցկի մարզի Տորեզ քաղաքի մերձակայքում մալազիական Boeing 777 կործանման վայր ժամանած միջազգային ավիացիոն փորձագետների ու ոստիկանների խումբը հրաժարվել է  սկսել աշխատանքները եւ որոշել է վերադառնալ Դոնեցկ` անվտանգության նկատառումներից ելնելով, — տեղեկացրել է ԵԱՀԿ պատվիրակության ներկայացուցիչը:

Խմբում մի քանի հոլանդացի ու ավստրալացի փորձագետ են եղել, ինչպես նաև հոլանդացի ոստիկաններ:

Ճանապարհին նրանց տեղափոխող շարասյունը ստիպված է եղել մի քանի անգամ փոխել երթուղին, քանի որ ճանապարհին` Շախտյորսկում, շարունակվում են ռուսամետ զինյալների ու ուժայինների միջև մարտերը:

Տորեզի շրջակայքում փորձագետները եկել են այն եզրակացության, որ այդտեղ աշխատելն անվտանգ չէ եւ որոշել են վերադառնալ Դոնեցկ:

Back to top button