Միջազգային

Boeing-ը չի խփվել Ուկրաինայի ԶՈւ զորավարժությունների ժամանակ. Ուկրաինայի ՊՆ

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ երկրի արևելքում կործանված մալազիական ավիաընկերությանը պատկանող «Boeing»-ը չեն խփել Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զորավարժությունների ժամանակ:

Ավելի վաղ հանրապետության ուժային գերատեսչություններից մեկի աղբյուրն հայտարարել էր այն մասին, որ Boeing-ի կործանման պատճառը կարող է լինել  Ուկրաինայի հակառազմաօդային պաշտպանության ուժերի զորավարժությունների ժամանակ գործած սխալը, եւ քաղաքացիական Boeing-ի եւ ուկրաինական Սու-25-ի ճանապարհները կարող էին հատվել:

«Boeing-ը չի խփվել Ուկրաինայի հակառազմաօդային ուժերի կողմից: Աղբյուրը թյուր տեղեկություն ունի: Կխնդրեի առաջնորդվել պաշտոնական աղբյուրներով, այդ թվում նաև Ուկրաինայի ՊՆ կայքից: Այն տեղեկությունը, որ Boeing-ը խփվել է զորավարժությունների ժամանակ, բացարձակ զառանցանք է»,- հայտարարել են մամլո ծառայությունից:

Հիշեցնենք, որ օդանավն ընկել էր հուլիսի 17-ին Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սնեժնոյե քաղաքի մերձակայքում: Ինքնաթիռը թռչելիս է եղել Ամստերդամից Կուալա Լումպուր:

Օդանավում եղել է 298 մարդ, նրանցից 154-ը` Նիդեռլանդների քաղաքացի, 27-ը` Ավստրալիայի, 45-ը` Մալազիայի /այդ թվում նաև օդանավի անձնակազմը/, 12 ինդոնեզիացի, 9  բրիտանացի, 4 գերմանացի, 4 բելգիացի, 3 ֆիլիպինցի ու 1 կանադացի:

Back to top button