Միջազգային

Air Algerie բեկորները հայտնաբերվել են Մալիում

Air Algerie ավիաընկերությանը պատկանող օդանավը կործանվել է Մալիի Ագելոկ ու Կիդալ քաղաքների միջեւ ընկած հատվածում: Այնտեղ հայտնաբերվել են օդանավի բեկորները,- տեղեկացնում է Մալիի նախագահ Իբրահիմ Բուբակար Քեյթան, գրում է BBC-ն:

«Օդանավը  կործանվել էր հուլիսի 24-ին: Բեկորների որոնողական աշխատանքները մի քանի ժամ են  պահանջել»:

Այլ մանրամասներ Մալիի նախագահը դեռևս չի հաղորդել:

Բուրկինա Ֆասոյից Ուագադուգա թռչող McDonnell Douglas MD-83 հետ կապը կորել է Մալիի շրջանում, թռիչքից 50 րոպե անց: Օդանավում 116 մարդ է գտնվել, 16 երկրի քաղաքացի:

Ալժիրի պատմության մեջ ամենախոշոր ավիավթարը մինչ այս դեպքը համարվել է 2003 թ. մարտի 6-ի Air Algerie վթարը: Այդ ժամանակ Boeing 737 կործանման արդյունքում զոհվել էր 101 մարդ:

 

Back to top button