Նորություններ

Սպանություն Գյումրու Արցախ թաղամասում. դանակահարել են գլխից, կրծքավանդակից, գոտկատեղից

Կեսգիշերին նոր սպանություն է տեղի ունեցել Գյումրու Արցախ թաղամասում: Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ սպանվողը նույն թաղամասի բնակիչ Էդգար Անտիկյանն է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը կատարվել է կենցաղային հողի վրա: Անտիկյանը վիճաբանել է բարեկամի հետ, որը վերածվել է կռվի եւ ավարտվել դանակահարությամբ: Սակայն ըստ իրավապահների, սա նախնական վարկած է, այդ իսկ պատճառով առայժմ ձերբակալված կամ բերման ենթարկված քաղաքացի չկա: Արցախ թաղամասի բնակչին տեղափոխել են կեսգիշերին՝ 02:30-ի սահմաններում, տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն:

Ինչպես ԳԱԼԱ-ին փոխանցեցին կենտրոնից, քաղաքացին համարյա մահացած է եղել՝գտնվել է հոգեւարքի մեջ: Էդգար Անտիկյանին դանակահարել են գլխից, կրծքավանդակի աջ եւ ձախ կողմերից, նաեւ գոտկատեղից: Հիվանդանոց տեղափոխելուց րոպեներ անց քաղաքացին մահացել է:

Մանրամասներն ավելի ուշ:

Back to top button
Close